
- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Դդմիկով ռուլետներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դդմիկները կեղևազրկում ենք, սերմերը մաքրում և մանր քերիչով քերում: Ավելացնում ենք ձվերը, 0,5 թ/գդ աղ ու 0,5 թ/գդ պապրիկա:

- Լցնում ենք ալյուրն ու լավ խառնում:

- Տապակին բուսայուղ ենք քսում ու լավ տաքացնում: Այնուհետև լցնում ենք մի քիչ խմոր ու տարածում:

- Երկու կողմից տապակում ենք: Մեր պատրաստած խմորը բավականացնում է 2-3 բլիթի համար:

- Միջուկի համար պանիրը քերիչով քերում ենք, ավելացնում մանրացրած կանաչին, ճզմած սխտորը, ըստ ցանկության՝ մանր կտրատած չորացրած լոլիկ: Լցնում ենք մայոնեզը և խառնում:

- Միջուկը տարծում ենք հովացած բլիթի վրա և ռուլետի նման խնամքով փաթաթում:

- Սուր դանակով կտրատում ենք:

Ստացվում են համեղ ու նրբահամ ռուլետներ , որոնք հիանալի տեսք ու հետաքրքրություն են հաղորդում թե՛ առօրյա ու թե՛ տոնական սեղանին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: