
        
        - Yield: 8 ժամ անց
 - Prep Time: 50 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Տորթ «Շոկոլադե Ֆրամբուազ»
Բաղադրիչներ
- Շոկոլադային բիսկվիթի համար՝
 - ալյուր - 150 գր
 - կակաո - 20 գր
 - ձվի սպիտակուց - 240 գր
 - շաքարավազ - 180 գր
 - ձվի դեղնուց - 120 գր
 - Ազնվամորու օշարակի համար՝
 - ազնվամորի - 100 գր
 - ջուր - 50 մլ
 - հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
 - շաքարավազ - 50 գր
 - Ազնվամորու կոմպոտեի համար՝
 - ազնվամորի - 250 գր
 - մուրաբա անվամորու - 370 գր
 - Շոկոլադային մուսսի համար՝
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
 - շաքարավազ - 90 գր
 - ջուր - 50 մլ
 - ձվի դեղնուց - 4 հատ
 - ձու - 1 հատ
 - շոկոլադ սև - 220 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստումն ենք շոկոլադային բիսկվիթը: Ալյուրն ու կակաոն մաղում ենք: Սպիտակուցները հարում ենք, աստիճանաբար ավելացնում շաքարավազը, մինչև ստացվի կայուն փրփուր: Ավելացնում ենք դեղնուցները և հարում այնքան, մինչև ստացվի համասեռ, փքուն զանգված:

 - Մաս-մաս լցնում ենք չոր բաղադրիչների խառնուրդը և թիակով խառնում:

 - Յուղաթղղթի վրա 30 Х 40 սմ երկու ուղղանկյուն ենք նկարում: Խմորը պարկով ճզմում ենք վրան կամ գդալով տարածում: Յուրաքանչյուր շերտը թխում ենք 10-12 րոպե, 180 աստիճանում: Հովացնում ենք և յուղաթուղթը պոկում:

 - Պատրաստումն ենք ազնվամորու օշարակը: Ազնվամորին, ջուրը, կիտրոնի հյութն ու շաքարավազը խառնում ենք և տաքացնում այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի, ինչից հետո մաղով տրորում ենք:

 - Պատրաստումն ենք ազնվամորու կոմպոտեն: Ազնվամորին ու ազնվամորու մուրաբան տաքացնում ենք և մարմանդ կրակին եփում մինչև խտանալը: Կրակից վերցնում ենք ու հովացնում:

 - Պատրաստումն ենք շոկոլադային մուսսը: Շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ ու գդալով խառնելով տաքացնում այնքան, մինչև շաքարավազը լուծվի: Հետո հասցնում ենք եռման ու 118 աստիճանի հասցնելով օշարակ եփում:
Այդ ընթացքում սկսում ենք հարիչով թույլ արագությամբ հարել դեղնուցներն ու ձուն: Հենց որ օշարակը հասնում է 118 աստիճանի, խնամքով լցնում ենք ձվային զանգվածի մեջ՝ հարիչի արագությունն ուժեղացնելով: Առավելագույն արագությամբ հարում ենք 8-10 րոպե, մինչև խառնուրդը լրիվ հովանա:

 - Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում: Սերուցքը հարում ենք մինչև կայուն փրփրելը, բայց չափից ավելի չենք հարում: Շոկոլադը լցնում ենք ձվային զանգվածի մեջ և թիակով խառնում այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի:

 - Հարած սերուցքի 1/3-ը խառնում ենք զանգվածին, խնամքով ավելացնում ու խառնում նաև մնացած սերուցքը:

 - Հավաքում ենք տորթը: Նախապես հալեցնում ենք 100 գր շոկոլադն ու մաղում շաքարի փոշին: Բիսկվիթի շերտերից մեկին շոկոլադ ենք քսում, թողնում ենք, որ այն պնդանա և վրան շաքարի փոշի ենք ցանում: Շրջում ենք, դնում 30 Х 40 սմ ձևամանի մեջ և ավելորդ եզրերը կտրում:

 - Բիսկվիթը տոգորում ենք ազնվամորու օշարակով: Շոկոլադային մուսսի կեսը հավասար շերտով լցնում ենք տոգորված բիսկվիթի վրա: Ծածկում ենք երկրորդ շերտով և տոգորում օշարակով: Մնացած մուսսը քսում ենք բիսկվիթին ու հարթեցնում:

 - Տորթը 6-8 ժամով դնում ենք սառնարան: Կոմպոտեն թեթևակի տաքացնում ենք: Տորթը ձևամանից հանում ենք և վրան հավասար շերտով լցնում կոմպոտեն:

 
Ֆրամբուազ տորթի ամեն մի կտորը կատարյալ համ ունի. նուրբ բիսկվիթ, նուրբ շլեյֆ, օդեղեն շոկոլադային մուսս… համի կատարելություն: Պատրաստե՛ք սիրով, վայելե՛ք հաճույքով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
A jelatin dlya musa ne nujen?
Ոչ, սիրելի Լարիսա, ժելատին անհրաժեշտ չէ: 🙂