
- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Տարտալետկա շերտավոր խմորով և խնձորով
Բաղադրիչներ
- օղի - 3 ճ/գդ (խնձորի)
- մուրաբա ծիրանի - 4 ճ/գդ
- ձվի դեղնուց - 1 հատ
- պատրաստի շերտավոր խմոր - 270 գր
- եղեգնաշաքար - 95 գր
- կիտրոն - 1 հատ
- խնձոր - 3 հատ
Քայլերի հաջորդականություն
- Խնձորները կեզևազրկում ենք, բաժանում ենք 2 մասի և հեռացնում միջուկը:

- 750 մլ ջուրը խառնում ենք կիտրոնի հյութի և շաքարավազի հետ, խնձորները տեղափոխում ենք ստացված օշարակի մեջ և միջին կրակի վրա եփում ենք 12-14 րոպե:
Այնուհետև հանում ենք խնձորները և թողնում ենք, որ հյութը քամվի:

- Ջեռոցը տաքացնում ենք մինչև 200 աստիճան, իսկ այդ ընթացքում խմորը բացում ենք:

- Տեղափոխում ենք թղթի վրա և թղթի հետ միասին բաժանում 6 ուղղանկյունների:
Ուղղանկյունները տեղավորում ենք ձևամանի մեջ և կտրատված խնձորները դնում խմորների մեջ:

- 3 ճ/գ ջուրը և դեղնուցները հարում ենք և քսում խմորի ծայրերին: Այնուհետև տեղադրում ենք ջեռոց և թխում 14 րոպե:

- Ծիրանի մուրաբան խառնում ենք խնձորի օղու հետ և խնձորով տարտալետկանները պատում ստացված զանգվածով: Այնուհետև ջեռոցի ջերմաստիճանը բարձրացնում ենք մինչև 225 աստիճան և տարտալետկաները թխում ևս 3-4 րոպե: Ապա հանում ենք և թողնում, որ սառչեն:

- Տարտալետկաները կարող եք մատուցել թթվասերի հետ: Խմորի մնացորդներից կարող ենք շերտեր թխել, վրան քսել ծիրանի մուրաբա, ձվի դեղնուց կամ ուղակի պատել շաքարավազով:

- Ահա և վերջ:

Նման տարտալետկա պատրաստելը ժամանակատար չէ, իսկ արդյունքը` հրաշալի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: