
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Պնդուկով տորթ
Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 6 հատ
 - պնդուկ - 160 գր
 - ալյուր - 3 ճ/գդ
 - ալյուր նուշի - 100 գր
 - դարչին - 0,5 թ/գդ
 - շաքարի փոշի - 200 գր
 - Կրեմի համար՝
 - վանիլին - 2 թ/գդ
 - կաթ - 400 մլ
 - ձվի դեղնուց - 4 հատ
 - շաքարավազ - 130 գր
 - օսլա (крахмал) - 30 գր
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ
 
Քայլերի հաջորդականություն
- Յուղաթղթի վրա շրջաններ ենք գծում:

 - Բլենդերում պնդուկը մանրացնում ենք:

 - Ձվի սպիտակուցները հարում ենք, ավելացնում շաքարի փոշին, նուշի ալյուրը, դարչինը, պնդուկը և ալյուրը:

 - Խմորները լցնում ենք շրջանակի մեջ և 30 րոպեով տեղափոխում ջեռոց:

 - Պատրաստում ենք եփովի կրեմը: Դեղնուցները խառնում ենք 80 գր շաքարավազի ու վանիլինի հետ, ավելացնում օսլան ու հարում այնքան, մինչև խառնուրդը սպիտակի ու ծավալով մեծանա: Կաթը հասցնում ենք եռման ու անընդհատ հարելով բարակ շիթով լցնում խառնուրդի մեջ: Խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ, անընդհատ խառնելով տաքացնում մինչև խտանալը:
Եփած կրեմը կափարիչով ծածկում ենք, թողնում հովանա: Այդ ընթացքում լավ սառած սերուցքը 50 գր շաքարավազի հետ հարում ենք այնքան, մինչև վերածվի խիտ փրփուրի (շաքարավազը կարելի է ըստ ցանկության ավելացնել):
Լավ հովացած եփովի կրեմն ու հարած սերուցքը միացնում ենք իրար և զգուշորեն խառնում:

 - Խմորները դնում ենք ափսեի մեջ և ծածկում կրեմով:

 - Ահա և վերջ: Զարդարում ենք ըստ ցանկության:

 
Պատրաստեցինք պնդուկով տորթ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: