
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Ամանորյա կանապե (6 տարբերակ)
Բաղադրիչներ
- մայոնեզ - 5 ճ/գդ
 - ձու - 5 հատ
 - ձու - 6 հատ (լորի)
 - հաց սև - ըստ ճաշակի
 - հաց սպիտակ - ըստ ճաշակի
 - սոխ կանաչ - ըստ ճաշակի
 - լոլիկ չերրի - ըստ ճաշակի
 - լոլիկ - 5 հատ
 - պանիր - մի քանի կտոր
 - երշիկ - մի քանի կտոր (բժշկական)
 - պանիր հոլանդական - 50 գր
 - ձիթապտուղ սև - ըստ ճաշակի
 - սամիթ - մի քանի ճյուղ
 - տաքդեղ - (կարմիր, դեղին, կանաչ) զարդարելու համար
 
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը խաշում և մաքրում ենք: Մեծ ձվերը երկու մասի ենք բաժանում:
Պատրաստում ենք լցոնը: Դեղնուցները հանում և տրորում ենք, պանիրն անցկացնում ենք քերիչով, ավելացնում 1 ձուն, 2 ճ/գդ մայոնեզը և լավ խառնում ենք:

 - Պատրաստում ենք գլխարկով լոլիկները: Լոլիկները վերևի մասից կտրում ենք, լցնում ենք միջուկը և ծածկում գլխարկը:

 - Պատրաստում ենք լցոնված սարդերը: Ձվի սպիտակուցները մեջ լցոնում ենք, վրան ավելացնում կտրատած սամիթ: Սարդերին պատրաստում ենք ձիթապտղով, իսկ աչքերը ստանում մայոնեզից:
 - Պատրաստում ենք աստղիկ բուտերբրոդները: Սև հացը, երշիկը և պանիրը աստղաձև կտրատում ենք համապատասխանաբար՝ մեծ, միջին և փոքր չափերով: Դնում ենք իրար վրա, իսկ վրան զարդարում տաքդեղներից կտրատած մանր աստղիկներով:

 - Համեղ սնկեր: Չերրի լոլիկները 2 մասի ենք բաժանում, լորի ձվի վրա դնում ենք լոլիկները և վրան մայոնեզով կետիկներ անում:

 - Բուտերբրոդ Զատիկ: Պատրաստում ենք փոքրիկ ծաղիկ-հացիկները:

 - Վրան լցնում ենք մեր պատրաստած լցոնը, այնուհետև պանիր ու սամիթ լցնում: Այս ամենից հետո չերրի լոլիկով և ձիթապտղով զատիկ ենք պատրաստում և մայոնեզից աչքեր ստանում:

 - Բուտերբրոդ-փունջ: Սպիտակ հացը կտրատում ենք:

 - Կանաչ սոխից ցաղուն, իսկ երշիկից, պանրից ու կարմիր տաքդեղից ծաղիկներ ենք պատրաստում, դնում հացի վրա և մայոնեզով նախշեր անում:
Ահա և վերջ: Արդյունքը կապշեցնի բոլորին:

 - Մեր կանապեները պատրաստ են:

 - Վայելում ենք:

 
Ամանորյա կանապե կարող եք պատրաստել հատկապես երեխաների համար 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: