
        
        - Yield: 2-3 ժամ անց
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 20 minutes
 
Դդումով տորթ -մուսս
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
 - ձու - 2 հատ
 - շաքարավազ - 60 գր
 - ալյուր - 50 գր
 - փխրեցուցիչ - 0.5 թ/գդ
 - Մուսսի համար՝
 - դդում - 800 գր (պտղամիս՝ մուսսի և լցոնի համար)
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
 - հյութ նարինջի - 1 հատ
 - շաքարի փոշի - 120 գր
 - ժելատին - 25 գր
 - ջուր - 100 մլ
 - Լցոնի համար՝
 - կաթ - 120 մլ
 - շաքարի փոշի - 30 գր
 - ժելատին - 8 գր
 - վանիլին - 3-5 գր
 - Զարդարանքի համար՝
 - նարինջ - ըստ ճաշակի
 - անանուխ - ըստ ճաշակի
 - գունավոր հրուշակեղենային քերուկ - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Դդմի պտղամիսը 15 րոպե շոգեխաշում ենք կամ կամ փայլաթիթեղի մեջ փաթաթած խորովում ջեռոցում: Թողնում ենք հովանա:
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձուն ու շաքարավազը հարում ենք մինչև փքուն, սպիտակ զանգվածի վերածվելը: Հարած ձվային խառնուրդին մաս-մաս ավելացնում ենք փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը՝ խնամքով խառնելով թիակի ներքևից վերև շարժումներով: Պատրաստի խմորը լցնում ենք յուղաթղթապատ 26 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ ու 15-20 րոպե թխում 170 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխված լինելը ստուգում ենք չոփիկով: Բիսկվիթը հովացնում ենք ձևամանի մեջ, հետո խնամքով հանում:

 - Պատրաստում ենք մուսսը: Հովացած դդմի ջուրը դատարկում ենք, դդումն ընկղմվող բլենդերով խյուս դարձնում: 180 գր խյուս պահում ենք լցոնի համար: Ժելատինը գցում ենք ջրի մեջ, խառնում, տաքացնում մինչև լուծվելը և հովացնում: Մնացած խյուսին ավելացնում ենք շաքարի փոշին ու նարնջի հյութը: Լավ խառնում ենք, մինչև դառնա համասեռ զանգված: Հետո լցնում ենք լուծված ժելատինն ու խառնում: Այս փուլում զանգվածը բավական ջրիկ է լինում:
Սառեցրած սերուցքը թույլ արագությամբ հարում ենք մինչ փրփրելը: Դդմի ու ժելատինի խառնուրդը քիչ-քիչ լցնում ենք սերուցքի մեջ, թիակով լավ խառնում, որպեսզի հատակին ջրիկ դդմային զանգված չմնա: Բիսկվիթը նորից դնում ենք ձևամանի մեջ կամ սկուտեղի վրա և հագցնում խոհարարական օղակը: Լցնում ենք դդմով մուսսը, հավասարեցնում, 30-60 րոպեով տեղափոխում սառնարան, որպեսզի մուսսը պնդանա:

 - Պատրաստում ենք լցոնը: Ժելատինը լցնում ենք կաթի մեջ, խառնում, տաքացնում մինչ լուծվելը և մի քիչ հովացնում ենք: Շաքարի փոշին ու վանիլինը լցնում ենք լցոնի համար պահած խյուսի մեջ, խառնում, հետո ավելացնում կաթով ժելատինն ու լավ խառնում ենք: Լցոնը լցնում ենք պնդացած մուսսի շերտի վրա և տորթը նորից տեղափոխում սառնարան:
Սառնարանում թողնում ենք ամենաքիչը երկու ժամ, հետո օղակը հանում ենք՝ դանակը սահեցնելով ձևամանի ներսի եզրով կամ ձևամանը վարսահարդարիչով տաքացնելով:

 - Ըստ ցանկության զարդարում ենք նարնջով, անանուխով, հրուշակեղենային կամ կոկոսի քերուկով:

 - Ահա և վերջ:

 
Համոզված եղեք, դդումով տորթ -մուսսը հաստատ կհավանեն նույնիսկ նրանք, ովքեր դդումի հանդեպ առանձնապես սեր չեն տածում 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: