
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 20 minutes
 - Cook Time: 20 minutes
 
Աղցան ”Արևածաղիկ”
Բաղադրիչներ
- հավի ֆիլե - 300 գր
 - եգիպտացորեն պահածոյացված - 400 գր
 - ձու - 3 հատ
 - սունկ շամպինիոն պահածոյացված - 200 գր
 - գազար - 200 գր
 - սոխ - ըստ ճաշակի
 - սամիթ - ըստ ճաշակի
 - չիպս - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Գազարը եփում ենք, հավի ֆիլեն մանր կտրատում և բուսայուղով տապակում: Գազարն ու ձվերը անցկացնում ենք քերիչով, իսկ շամպինիոնները և սոխը` մանր կտրատում:
Մատուցվող ափսեի մեջ լցնում ենք հավի ֆիլեն ու քսում մայոնեզը, այնուհետև լցնում ենք գազարն ու կրկին մայոնեզ քսում: Հաջորդը լցնում ենք սունկն ու մայոնեզը և վրան սոխ լցնում: Այս ամենից հետո լցնում ենք ձվերն ու մայոնեզը և վրան ավելացնում եգիպտացորենը:

 - Աղցանի կողքերը զարդարում ենք մանր կտրատած սամիթով և չիպսերով:

 
Զատիկին կարող ենք պատրաստել շատ համեղ աղցան 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Shat hamex stacvec, amarayin tetev uteliq!!! Shnorhakalutyun dzez hamex baxadratomseri hamar!!!
Բարև Ձեզ Արփի ջան, շնորհակալ ենք, որ գնահատում եք մեր աշխատանքը 🙂
https://www.say7.info/cook/recipe/274-Salat-Podsolnukh.html
Շնորհակալություն
Շնորհակալություն Ձեզ մեր բաղադրատոմսերից օգտվելու համար: 🙂