
        
        - Yield: 3 ժամ անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 25-30 minutes
 
Նրբաբլիթներով տորթ
Բաղադրիչներ
- Նրբաբլիթների համար՝
 - ալյուր - 130 գր
 - վարսակի փաթիլներ (հերկուլես) - 30 գր
 - վանիլին - 5 գր
 - աղ - 1 պտղունց
 - փխրեցուցիչ - 0.5 թ/գդ
 - ձվի դեղնուց - 2 հատ
 - կաթ - 250 մլ
 - ջուր - 150 մլ
 - բուսայուղ - 15 մլ
 - Կրեմի համար՝
 - պանիր մասկարպոնե - 300 գր
 - խտացրած կաթ - 100 գր
 - օսլա (крахмал) - 15 գր
 - վանիլին - 1 պտղունց
 - Ինչպես նաև՝
 - ձվի սպիտակուց - 2 հատ
 - վանիլին - 1 պտղունց
 - շաքարի փոշի - 3-4 ճ/գդ
 - օսլա (крахмал) - 10 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք նրբաբլիթները: Խմորի համար նախատեսված բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ենք դեղնուցները, հարում, ինչից հետո էլ ավելացնում ենք կաթը, ջուրն ու բուսայուղը և լավ հարում ենք:
Տապակը բուսայուղապատում ենք և նրբաբլիթները 2 կողմից տապակում:
Պատրաստում ենք կրեմը: Մասկարպոնեն, խտացրած կաթը, վանիլինն ու օսլան լավ հարում ենք, նրբաբլիթները կրեմապատում ենք և շարում իրար վրա:

 - Ձվի սիտակուցները լավ հարում ենք, ավելացնում վանիլինը, շաքարի փոշին և օսլան ու կրկին զանգվածը լավ հարում ենք: Տորթը կրեմապատում ենք և տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը՝ մինչև ոսկեգունելը:
Վայելում ենք:

 
Համեղ տորթ , որն արժե վայելել ողջ ընտանիքով 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: