
        
        - Yield: 30 րոպե անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 45 minutes
 
Խնձորով պիրոգ յոգուրտային կրեմով
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 1 հատ
 - խնձոր - 2 հատ
 - յոգուրտ մրգային - 330 գր
 - ձու - 1 հատ
 - շաքարավազ - 4 թ/գդ
 - սպիտակաձավար - 3 ճ/գդ
 - ալյուր - ձևամանի մեջ ցանելու համար
 - շաքարի փոշի - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Ձևամանի մեջ ալյուր ենք ցանում, խմորը գրտնակում և ձևամանում տարածում՝ կողքեր ձևավորելով:

 - Խնձորները կտրատում ենք և լցնում խմորի մեջ:

 - Պատրաստում ենք կրեմը: Յոգուրտը, սպիտակաձավարը, շաքարավազն ու ձուն լավ խառնում ենք, թողնում ենք 5 րոպե հանգստանա, ինչից հետո էլ լցնում ենք խնձորների վրա:

 - Նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում ենք 45 րոպե:

 - Վրան շաքարի փոշի ենք ցանում և մատուցում:

 
Թեթև պիրոգ վայելելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Barev cez knerek yogurti poxaren Karol em macun kam smetan lcnem??
Բարև Ձեզ, այո, կարող եք թթվասեր օգտագործել 🙂
barev dzez isk kaseq spitakadzavary ruseren
Բարև Ձեզ, սպիտակաձավարը манная крупа-ն է, որի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝
http://www.cooks.am/ingredients/%D5%BD%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B1%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80/
shnorhakalutyun
Բարև Ձեզ, միշտ պատրաստ ենք օգնել 🙂