
        
        - Yield: 10 րոպե անց
 - Prep Time: 5 minutes
 - Cook Time: 10 minutes
 
Խաղողով կոմպոտ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բաղադրիչները նախատեսված են 3լ կոմպոտի ստացման համար:

 - Առանձնացնում ենք սև խաղողի հատիկները, ապա լցնում կաթսայի մեջ, որտեղ ավելացնում ենք նաև սառը ջուրը:

 - Տեղափոխում ենք կրակի վրա և հասցնում եռալու վիճակի: Թողնում ենք եռա 1 րոպե, ապա ավելացնում շաքարավազը և կիտրոնի հյութը՝ ըստ ճաշակի: Շաքարավազի քանակությունը կարելի է փոփոխել՝ կախված խաղողի քաղցրությունից:
Ավելացնում ենք նաև անանուխը և եռացնում այդպես 1 րոպե:

 - Հանում ենք կրակի վրայից, թողնում կոմպոտը հանգստանա 10 րոպե փակ կափարիչի տակ, որից հետո մատուցում:

 
Կոմպոտը կարելի է խմել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում՝ ավելացնելով սառույցի խորանարդիկներ նրա մեջ:
Իսկ իմպրովիզի սիրահարները կարող են նաև այլ մրգեր ավելացնել կոմպոտի մեջ՝ տալով նրան նոր համային երանգներ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Isk kareli e kitron@ poxarinel laymov? Naxapes shnorhakalutyun
Կարելի է, սիրելի Մարիամ, երկուսն էլ ցիտրուսային պտուղներ են և կարող են փոխարինել մեկը մյուսին։ ։)