
Մսով ռուլետ
Բաղադրիչներ
- միս խոզի - 1 կգ
- սոխ - 1 գլուխ
- սունկ - 300-400 գր
- դոնդող - 25 գր
- գազար կորեական - 150 գր
- ջուր - 70 մլ
- բուսայուղ - 70 մլ
- մանանեխ՝ հատիկավոր - 1 ճ/գ
- մսի համեմունքներ - 1 ճ/գ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սունկը կտրատում ենք, բուսայուղի մեջ տապակում և համեմում աղով:

- Սոխն ու մսի մի մասն անցկացնում ենք մսաղացով, իսկ մյուս մասը կտրատում:

- Ստացված զանգվածը համեմում ենք աղով, վրան ավելացնում ենք ջուր ու ձեռքերի օգնությամբ ծեծում ենք միսը, որպեսզի դառնա կպչուն ու հյութալի:

- Մանանեխն ու համեմունքները խառնել ու լցնել պոլիէթիլենային թաղանթի վրա:

- Մսի ֆարշը լցնում ենք վրան, ավելացնում դոնդողի մի մասը:

- Այնուհետև լցնում ենք սունկն ու գազարը, ծայրերեը թողնում ենք ազատ և ռուլետի տեսք ենք տալիս:

- Թաղանթի ծայրերը ոլորում ենք ու ևս մի շերտ թաղանթապատում ենք:

- Ռուլետի ծայրերն ամրացնում ենք, դնում եռացած ջրի մեջ ու եփում մոտ 1,5 ժամ:

- Այնուհետև ռուլետը պահում ենք սառնարանում, ապա հանում ու կտրատում ենք:

Թողնել պատասխան
Մուտք եղեք: