
Բրոկոլին ջեռոցում
Քայլերի հաջորդականություն
- Բրոկոլին լվանում ենք ու մաքրում ոտիկները:

- Լցնում ենք ձևամանի մեջ, համեմում, ապա բրոկոլիները պատում թթվասերով: Ձևամանը դնում ենք ջեռոցը մոտ 10 րոպե, ու բրոկոլիները եփում 220 աստիճան ջերմությամբ: Այդ ընթացքում պանիրն անցկացնում ենք քերիչով:

- Ձևամանը դուրս ենք բերում ջեռոցից ու քերած պանիրը հավասարապես լցնում ենք բրոկոլիների վրա:

- Բրոկոլիները նորից տեղադրում ենք ջեռոցի մեջ և եփում ևս 5 րոպե, ապա անջատում ենք ջեռոցն ու բրոկոլիները թողնում այնտեղ մոտ 5 րոպե:

Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: