
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25 minutes
Արքայախնձորով թխվածքաբլիթներ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
- անանաս - 1 բանկա (340 գր)
- դարչին - 1 թ/գ
- շաքարի փոշի - 3-4 ճ/գ
- ձու
Քայլերի հաջորդականություն
- Շերտավոր խմորը հանում ենք սառնարանից, ապա գրտնակի օգնությամբ փորձում ենք ստանալ 3-4 մմ հաստությամբ խմորաշերտ:

- Խմորաշերտը բաժանում ենք 1-1.5 սմ լայնությամբ շերտերի:

- Արքայախնձորի կտորները թեթևակի չորացնում ենք անձեռոցիկով:

- Ապա թաթախում ենք շաքարի փոշու մեջ:

- Այնուհետև՝ դարչինի մեջ:

- Ստացված շերտերը փաթաթում ենք արքայախնձորի վրա:

- Ծայրամասերը ամրացնում ենք ու ցանկության դեպքում մեջտեղի հատվածում դնում ենք բալ:

- Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, պատում ենք ձվով:

- Եփում ենք 20-25 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Թողնել պատասխան
Մուտք եղեք: