
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Տոնական խորտիկ «Դեզ»
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 500 գր
- կարտոֆիլ - 300 գր
- սունկ շամպինիոն - 300 գր
- սոխ - 100 գր
- պանիր - 50 գր
- թթվասեր - 100-200 գր
- ձու - 1 հատ
- աղ
- պղպեղ
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն

- Սոխն ու սունկը խորանարդաձև կտրատում ենք:

- Նախօրոք բուսայուղով տաքացրած տապակի մեջ 5 րոպե տապակում ենք սունկը:

- Ավելացնում ենք սունկը և շարունակում ենք տապակել, ապա համեմում ենք աղով ու պղպեղով:

- Աղացած մսին ավելացնում ենք ձուն, աղն ու պղպեղը:

- Ձևավորում ենք կոտլետները՝ մեջտեղի հատվածում մի փոքր խորություն տալով: Դա անհրաժեշտ է միջուկը լցնելու համար:

- Լցնում ենք սունկն ու թեթև սեղմում:

- Վրան դնում ենք պանրի շերտեր:

- Կարտոֆիլն անցկացնում ենք խոշոր քերիչով, համեմում ենք աղով ու լցնում պանրի շերտերի վրա:

- Այնուհետև պատում ենք թթվասերով և 30 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

- Մեր համեղ խորտիկները պատրաստ են:

Թողնել պատասխան
Մուտք եղեք: