
        
        - Yield: 15 րոպե անց
 - Prep Time: 10 minutes
 - Cook Time: 5 minutes
 
Աղցան Կովբոյ
Բաղադրիչներ
- լոբի հատիկավոր - 250 գր
 - եգիպտացորեն պահածոյացված - 150 գր
 - լոլիկ - 300 գր
 - սոխ - 50 գր
 - ավոկադո - 1 հատ
 - Սոուսի համար՝
 - բուսայուղ - 6 ճ/գ
 - քացախ խնձորի - 2 ճ/գ
 - շաքարավազ - 1 թ/գ
 - աղ
 - պղպեղ
 
Քայլերի հաջորդականություն

- Վերցնում ենք տարբեր գույների պղպեղներ, որպեսզի ստացվի գունավոր աղցան և խորանարդաձև կտրատում ենք:

 - Լոլիկը խորանարդաձև կտրատում ենք:

 - Նույն ձևով կտրատում ենք նաև սոխը, ապա լցնում ենք ջրի մեջ, որպեսզի դառնությունը վերանա:

 - Այնուհետև ավոկադոն խորանարդաձև կտրատում ենք՝ հեռացնելով կեղևը:

 - Սոուսի բոլոր բաղադրիչները լցնում ենք բանկայի մեջ, իսկ աղցանի բաղադրիչները՝ խորը տարայի մեջ, խառնում ու համեմում ենք աղով և պղպեղով:

 
Պատրաստ է մեր համեղ ու գեղեցիկ աղցանը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Shat hamex axcana shaat…?
Սիրելի Անահիտ, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)