
- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 60 minutes
Տորթ խտացրած կաթով
Բաղադրիչներ
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 1 բաժակ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- ալյուր - 1 բաժակ
- սերուցք (33% յուղ.) - 250 գր
- խտացրած կաթ եփված - 1 տուփ (380 գր)
Քայլերի հաջորդականություն

- Պատրաստում ենք խմորը, որի համար սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից, ապա լցնում ենք խորը տարայի մեջ ու հարում ենք։

- Ավելացնում ենք դեղնուցներն ու շարունակում ենք հարել, որպեսզի ստանանք միասեռ զանգված։

- Ստացված զանգվածին ավելացնում ենք շաքարավազը, փխրեցուցիչն ու խառնում ենք։ Այնուհետև ավելացնում ենք ալյուրը։

- Ձևամանը պատում ենք բուսայուղով, լցնում ենք խմորն ու 40 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Արդեն պատրաստ բիսկվիթը հանում ենք ջեռոցից ու ձևամանից, ապա 10-15 րոպե թողնում ենք, որ հանգստանա։

- Բիսկվիթը բաժանում ենք երկու հավասար մասերի։

- Այժմ պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ սերուցքը, խտացրած կաթը լցնում ենք տարայի մեջ ու հարում ենք այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված։

- Խմորաշերտերը կրեմապատում ենք։

- Զարդարում ենք քերած շոկոլադով։

Արագ հյուրասիրության լավագույն տարբերակը։ Մատուցում ենք սուրճի, թեյի կամ այլ ըմպելիքների հետ։ Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: