
- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Հավի կրծքամիս սնկով ու պանրով
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 800 գր
- սունկ շամպինիոն - 300 գր
- սոխ - 150 գր
- պանիր - 50 գր
- սերուցք - 300 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մանր կտրատում ու տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև թափանցիկ դառնա։

- Սունկը ևս կտրատում ենք ու լցնում տապակի մեջ։

- Խառնում ենք ու տապակում այնքան, մինչև հեղուկը ներծծվի ու սունկը վարդագույն երանգ ստանա։

- Սնկի մի մասը լցնում ենք առանձին տարայի մեջ, ավելացնում ենք քերած պանիրն ու խառնում ենք։

- Յուրաքանչյուր կրծքամսից առանձնացնում ենք փոքրիկ կտոր, ապա փոքրիկ դանակի օգնությամբ ոչ շատ խորը կտրվածք ենք անում։

- Այնուհետև ձեռքերի օգնությամբ անցքը վերածում ենք փոքրիկ գրպանիկի և համեմում ենք աղով ու պղպեղով։

- Լցնում ենք միջուկը։

- Ծածկում ենք փափկամսի կտորով։

- Տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։

- Շրջում ենք ու տապակում ևս 5-7 րոպե։

- Մնացած սունկը և սերուցքը լցնում ենք տապակի մեջ ու 15-20 րոպե շոգեխաշում ենք՝ ցանկության դեպքում համեմելով։

Կարելի է մատուցել ցանկացած խավարտի հետ։ Ստացվում է շատ համեղ, ախորժալի ուտեստ։
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: