
- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
Բուտերբրոդ «Ակորդեոն»
Բաղադրիչներ
- տոստ - 5-7 շերտ
- խոզապուխտ - 4-6 կտոր
- պանիր մոցարելլա - 100 գր
- ձիթայուղ - 50 մլ
- պրովանսյան կանաչի - 1/2 ճ/գ
- կանաչի
Քայլերի հաջորդականություն

- Պրովանսյան կանաչին լցնում ենք ձիթայուղի մեջ ու խառնում ենք։

- Վրձնի օգնությամբ հացի բոլոր շերտերը պատում ենք ձիթայուղի ու կանաչու խառնուրդով։

- Այնուհետև հացի բոլոր շերտերի վրա դնում ենք խոզապուխտի կտորներն ու 1 թ/գ խոշոր քերիչով անցկացրած պանիրը։

- Հացի շերտերը դնում ենք մեկը մյուսի վրա։

- Բուտերբրոդը դնում ենք հարմար ձևամանի մեջ, վրան շաղ ենք տալիս մնացած պանիրը։

- Եփում ենք 15-20 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Ապա հանում ենք ջեռոցից ու զարդարում մանր կտրատած կանաչիով։

Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: