
- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 35 minutes
Հավի մսով ու սնկով կարկանդակ
Բաղադրիչներ
- Միջուկի համար՝
- հավի փափկամիս - 300 գր
- սունկ շամպինիոն - 300 գր
- սոխ - 150 գր
- պանիր - 100 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 50 մլ
- աղ
- պղպեղ սև
- բուսայուղ
- Ինչպես նաև՝
- պատրաստի շերտավոր խմոր - 400 գր
- ձվի դեղնուց
- քունջութ
Քայլերի հաջորդականություն

- Հավի փափկամիսը, սոխն ու սունկը մանր կտրատում ենք, իսկ պանիրն անցկացնում ենք քերիչով:

- Սոխը տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ:

- Ավելացնում ենք հավի փափկամիսն ու շարունակում ենք տապակել:

- Այնուհետև ավելացնում ենք սունկը, համեմում ենք աղով ու պղպեղով և տապակում ենք ևս 15-20 րոպե:

- Ստացված զանգվածին ավելացնում ենք սերուցքը, խառնում ու հանում ենք կրակի վրայից՝ թողնելով, որ սառչի:

- Շերտավոր խմորը բացում ենք, 10 սմ լայնությամբ շերտերով, միջուկը դնում ենք եզրային հատվածում, ավելացնում ենք քերած պանիրը:

- Խմորաշերտը փաթաթում ենք ռուլետի ձևով:

- Ռուլետը դնում ենք ձևամանի մեւ, պատում ենք դեղնուցով ու քունջութով, որից հետո թխում ենք 30-35 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

- Ստացվում է շատ համեղ ու ախորժալի կարկանդակ:

Թողնել պատասխան
Մուտք եղեք: