
 
        
        
        Լոլիկի մածուկով սոուս
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սխտորն ու սոխը մաքրում և մանր կտրատում ենք։Կաթսան դնում ենք կրակի վրա, բուսայուղը լցնում ենք մեջը։
 
- Բուսայուղը տաքացնելուց հետո լցնում ենք սխտորը, ապա՝ սոխը և տապակում ենք այնքան, մինչև փափկի ու թափանցիկ դառնա։
  
- Ավելացնում ենք լոլիկի մածուկը։
  
- Ռեհանը լավ լվանում ու չորացնում ենք, որից հետո ավելացնում ենք լոլիկի զանգվածին և համեմում ենք աղով։
  
- Զանգվածը լավ խառնում, ծածկում ենք կափարիչով ու 20 րոպե եփում ենք թույլ կրակի վրա։
  
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք սխտորի կտորները։
  
- Այնուհետև կրկին խառնում ու հանում ենք կրակի վրայից, և համեղ սոուսը պատրաստ է։
  
Տան պայմաններում շատ հեշտ պատրաստվող բաղադրատոմս, որն ավելորդ չի լինի ունենալ խոհանոցում և հարկ եղած դեպքում վայելել մսային ուտեստների հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
 
				         
											 
											 
											 
											 
											 
															 
															 
															
Shat hamexe
Սիրելի Արմինե, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ ։)