
Պահածոյացրած ոլոռ ձմռան համար
Քայլերի հաջորդականություն
- Ոլոռը լավ լվանում ենք հոսող ջրի տակ, այնուհետև լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք սառը ջուրն այնքան, որպեսզի ծածկվի ջրով։

- Դնում ենք կրակի վրա ու եփում մինչև հասնի եռման աստիճանի։ Եփվելու ընթացքում առաջանում է փրփուր, որը հեռացնում ենք գդալի օգնությամբ։

- Եռալուց հետո կրակը մեղմացնում ու շարունակում ենք եփել մոտ 15 րոպե։

- Քանի դեռ ոլոռը եփվում է, պատրաստում ենք մարինադը, որի համար 1 լ ջրին ավելացնում ենք 1 ճ/գ շաքարավազն ու 1 ճ/գ աղը։ Դնում ենք կրակի վրա ու հասցնում եռման աստիճանի և անընդհատ խառնելով՝ եփում ենք, մինչև աղն ու շաքարավազը լուծվեն։
Ոլոռը հանում ենք կրակի վրայից ու անցկացնում ենք քամիչով։

- Ոլոռը լցնում ենք նախօրոք ստերիլիզացված բանկաների մեջ՝ անպայման մի փոքր տարածություն թողնելով։

- Մարինադի ջրին ավելացնում ենք քացախը, կրկին հասցնում ենք եռման աստիճանի, ապա հանում ենք կրակի վրայից։

- Այնուհետև լցնում ենք բանկաների մեջ և ամուր փակում ենք կափարիչով։

- Բանկաները շրջում ենք, եթե ջուր չի հոսում, ուրեմն ամեն ինչ ճիշտ է արված։

- Պահածոյացրած ոլոռը կարելի է պահպանել սենյակային պայմաններում։

Պահածոյացրած ոլոռը պատրաստ է։ Ձմռանն արդեն խանութ շտապելու և աղցանների համար ոլոռ գնելու կարիք չի լինի։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Այդքան պատրաստած մարինադը 600գր. ոլոռի համար է?
Սիրելի Ջուլիա, 1 լ ջրով պատրաստված մարինադը բավական է 600 գր ոլոռի համար։ ։)