
        
        
        Բանանով մուսս
Բաղադրիչներ
- բանան - 400 գր
 - շաքարի փոշի - 180 գր
 - կիտրոն - 1/2 հատ
 - ժելատին - 25 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Բանանը մաքրում ու կտրատում ենք։

 - Այնուհետև բլենդերով հարում ենք՝ վերածելով կրեմանման զանգվածի։

 - Բանանի խյուսին ավելացնում ենք ժելատինը, որը թողնում ենք, որ 15-20 րոպե ուռչի։

 - Ստացված զանգվածը խառնում ենք, մինչև ժելատինը լուծվի։ Ավելացնում ենք շաքարի փոշին, կիտրոնի քամած հյութն (ըստ ճաշակի)  ու խառնում ենք։

 - Զանգվածը լցնում ենք բլենդերի մեջ և հարում ենք, որպեսզի մինչև կրկնակի շատանա։

 - Մուսսը լցնում ենք ձևամանների մեջ և մի քանի ժամ պահում ենք սառնարանում։ Կարելի է լցնել ինչպես ապակե, այնպես էլ սիլիկոնե տարաների մեջ։

 - Պատրաստ լինելուց հետո հանում ենք սառնարանից, խորանարդաձև կտրատում ու մատուցում ենք։

 
Բարի վայելում։ ։)
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: