
 
        
        - Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 5 minutes
Խորտիկ ”Մարգարիտ”
Բաղադրիչներ
- հաց սպիտակ - 5 հատ (բուլկի)
- ձու - 2 հատ (խաշած)
- ծովախեցգետին - 100գր (խաշած)
- ձկնկիթ կարմիր - 50գր
- բուսայուղ
- աղ
- մայոնեզ
- ձու - 5 հատ (լորի)
Քայլերի հաջորդականություն
- Բուլկիները կողքից մի քիչ բացում ենք (բայց ոչ մինչև վերջ)։  Ապա բուլկու ներքևի հատվածից հանում ենք խմորը  և տապակում այն բուսայուղի մեջ մինչև ոսկեգույն դառնալը։
 Անցկացնում ենք ձուն մանր քերիչով։
  
- Ծովախեցգետինը մանր կտրատում ենք, ապա ավելացնում ենք չորահացը, ձուն, կարմիր ձկնկիթը և խառնում։
 Այդ ամենին ավելացնում ենք մայոնեզ և աղ անում ըստ ճաշակի։Այնուհետև ստացված զանգվածով լցոնում ենք բուլկիները։ Որպեսզի բուլկիները չփակվեն, ատամի չոփիկ ենք խրում։
  
- Ձևավորելու համար կարող եք լորի ձու դնել`որպես մարգարտի խորհրդանիշ։
 Իսկ եթե լորի ձու չունեք, ապա կարող եք հավկիթի սպիտակուցից օվալ կտրել։
  
Ի դեպ, միջուկի համար կարող եք օգտագործել ցանկացած տեսակի աղցան, որոնք կարող եք գտնել կայքի աղցաններ բաժնում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
 
				         
											 
											 
											 
											 
											 
															 
															 
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: