
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 15 minutes
 - Cook Time: 25 minutes
 
Խոզի միսը չինական ձևով
Բաղադրիչներ
- միս խոզի - 500 գր
 - տաքդեղ կարմիր - 150 գր
 - անանաս - 150 գր(պահածոյացված)
 - սոյայի սոուս - 3 ճ/գդ
 - օսլա (крахмал) - 1 ճ/գդ
 - սխտոր - 1-2 պճեղ
 - բուսայուղ
 - Սոուսի համար՝
 - սոյայի սոուս - 3 ճ/գդ
 - կետչուպ - 2 ճ/գդ
 - քացախ գինու - 1 ճ/գդ
 - շաքարավազ - 1 ճ/գդ
 - աղ
 
Քայլերի հաջորդականություն
- Խոզի միսը ոչ մեծ երկարավուն կտորների ենք բաժանում։ Ավելացնում ենք սոյայի սոուսը, օսլան և աղն` ըստ ճաշակի։  Խառնում ենք և թողնում 15-20 րոպե (կամ ավել), որ մարինացվի։

 - Տաքդեղը երկարավուն բարակ շերտերով կտրատում ենք։ Սխտորը շատ բարակ կտրատում ենք, կամ էլ ճզմում։ Սոուսի բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար։

 - Թավայի մեջ բուսայուղ ենք լցնում և լավ տաքացում։ Խոզի կտորների կեսը 2-3 րոպե անընդհատ խառնելով տապակում ենք։ Այնուհետև նույն կերպ տապակում ենք նաև խոզի մսի մյուս մասը։ Միսը հանում ենք թավայից և տեղափոխում ամանի մեջ։
Տաքդեղն ու սխտորը անընդհատ խառնելով 2-3 րոպե թավայի մեջ տապակում ենք։

 - Այնուհետև տաքդեղին ավելացնում ենք խոզի միսը և վրան լցնում սոուսը։ Ավելացնում ենք անանասը (եթե անանասը օղակաձև է կտրատած, անհրաժեշտ է մանրացնել) ։
Եթե ուզում ենք, որ ուտեստը կծու լինի`կծու պղպեղ ենք ավելացնում։ Խառնում ենք ավելացնում 0,5-1 բաժակ եռման ջուր, հասցնում եռման աստիճանի, կափարիչով ծածկում և թույլ կրակի վրա 5-10 րոպե շոգեխաշում։ Եթե շոգեխաշելու ընթացքում հեղուկի քանակը շատ է պակասել, պետք է նորից եռման ջուր ավելացնենք, քանի որ այս ուտեստը ավելի համեղ է, երբ սոուսը շատ է։ Ըստ անհրաժեշտության աղ ենք անում։

 - Պատրաստի ուտեստը մատուցում ենք տաք վիճակում։
Սա շատ յուրօրինակ և համեղ ուտեստ է։

 
Այս ուտեստի համար հրաշալի խավարտ է բրինձը։ Խոզի մսի փոխարեն կարող ենք հավի ֆիլե օգտագործել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Ես պատրաստել եմ խոզի մսով, իսկապես շատ համեղ է։ Խորհուրդ կտամ մսին աղ չավելացնել։
Ուրախ ենք, որ օգտվում եք մեր բաղադրատոմսերից 🙂