
        
        - Yield: 2 ժամ անց
 - Prep Time: 20 minutes
 - Cook Time: 35-40 minutes
 
Նարնջով կեքս
Բաղադրիչներ
- ալյուր - 200 գր
 - նարինջ - 2 հատ
 - բուսայուղ - 1/4 բաժակ
 - եղեգնաշաքար - 1/2 բաժակ
 - նարինջ - 1 ճ/գդ (կեղև)
 - օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գդ
 - փխրեցուցիչ - 1 թ/գդ
 - աղ - 1 պտղունց
 
Քայլերի հաջորդականություն
- Նարնջի հյութը քամում ենք։ 3/4 բաժակ հյութ ստանալու համար մոտավորապես 2 հատ նարինջ է հարկավոր։

 - Ալյուրը, օսլան և փխրեցուցիչը անցկացում ենք մաղով և ավելացնում ենք աղը։

 - Շաքարավազը բուսայուղի հետ խառնում ենք և հարում մինչև համասեռ դառնա(քանակությունը կարող ենք հասցնել 80 մլ-ի)։ Ավելացնում ենք նարնջի հյութն ու կեղևը։

 - Այնուհետև լցնում ենք չոր խառնուրդն ու այդ ամբողջը թեթևակի հարում ենք։

 - Լցնում ենք ձևամանի մեջ և 35-40 րոպեով տեղափոխում ենք մինչև 180 աստիճան
տաքացրած ջեռոցի մեջ։
Կեքսը պատրաստ է։

 
Այս բաղադրատոմսի մեջ շագանակագույն շաքարավազը կարող ենք սովորական սպիտակ շաքարավազով փոխարինել։ Իսկ ձևամանի մեջ անհրաժեշտ է յուղաթուղթ դնել, որպեսզի կեքսը հեշտ դուրս գա միջից և ձևամանին չկպչի։ Այսպիսի կեքս նախընտրողները հաստատ չեն գիրանա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
hrashal e
Շնորհակալություն 🙂
Շատ համեղ էր, բայց նկարի կեքսի հետ համեմատած իմ պատրաստածը բացարձակ չբարձրացավ
Շատ ուրախ ենք, որ համեղ է ստացվել, սիրելի Անի։ Դա կարող է պայմանավորված լինել ալյուր որակով, նարնջի չափով (պետք է ընտրել միջին չափի նարինջ )։ Չբարձրանալու պատճառը կարող է լինել նաև խմորը պատրաստելուց հետո անմիջապես չթխելը։ 🙂
Չգիտեմ այս բաղադրատոմսը փորձված է թե ոչ, պատրաստեցի չստացվեց․ Համը բավականին լավն էր, բայց շատ խմորոտ էր, խիտ, առանց ծակոտկենի․ Թվում էր դեռ հում է, բայց վերևի շերտը լավ եփված էր․ Չափը շատ փոքր էր․