
        
        - Yield: 30 րոպե անց
 - Prep Time: 35 minutes
 - Cook Time: 60 minutes
 
Հունական աղանդեր «Կիդոնոպաստո»
Բաղադրիչներ
- սերկևիլ - 300գր
 - հյութ կիտրոնի - 50 մլ
 - քունջութ - 100 գր
 - վանիլին - 0,5 թ/գդ
 - շաքարավազ
 
Քայլերի հաջորդականություն
- Սկսում ենք պատրաստել սերկևիլի խյուսը։ Սերկևիլը լվանում ենք, կեղևահան անում, սերմերն ու միջի պինդ հատվածները հեռացնում ենք։ Կտրատում ենք և եփում մինչև փափուկ դառնա, որից հետո քամիչի մեջ ենք լցնում, որ ջուրը քամվի։ Սերկևիլը դնում ենք բլենդերի մեջ և խյուսի վերածում։ Այնուհետև պատրաստի խյուսը բաժակով չափում ենք և նույնքան շաքարավազ ենք լցնում։ Ավելացնում ենք կիտրոնահյութը։ Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա և անընդհատ խառնելով եփում ենք։

 - Եփվելու ժամանակը կախված է խյուսի չափից, օրինակ 2 բաժակ խյուսը մոտ 1 ժամ եփում ենք։ Այստեղ շատ կարևոր է չշտապել։ Քիդոնոպաստոն պատրաստ է երբ պատերից հեշտ է առանձնանում և ձգվում է դեպի թիակը։ Եփվելու ընթացքում ավելացնում ենք վանիլինը։

 - Պատրաստի, մի քիչ սառած զանգվածը լցնում ենք սննդային փաթեթով պատված ամանի մեջ և 24 ժամով բաց վիճակում թողնում ենք զով վայրում։

 - Քիդոնոպաստոն խորանարդաձև կտրատում ենք։

 - Չոր թավայի մեջ քունջութը չորացնում ենք` մինչև թեթև ոսկեգույն-դարչնագույն երանգ ստանանք։ Թողնում ենք սառչի, այնուհետև Քիդոնոպաստոն քունջութի մեջ թավալում ենք։ Երբեմն վրան շաքարի փոշի են ցանում, բայց քունջութով տարբերակն ավելի համեղ է։

 - Հյուրասիրվեք։

 
Սերկևիլը մաքրելուց հետո հեռացված պինդ հատվածներն ու սերմերը դեն չենք նետում, քանի որ այն հազի դեմ լավագույն միջոցներից է։ Սերկևիլը բուժական հատկություններ ունի։ Պատրաստենք սերկևիլով աղանդեր և լինենք առողջ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Прелесть какая!
🙂
xosker chem gtnum
Ուրախ ենք, որ հավանեցիք Անի ջան 🙂
Շատ համեղ բաղադրատոմս է))) Բայց ոչ թե քիդոնի այլ կիդոնի։ Հունական այբբուբենում ք տառ չկա։
Սիրելի Գայանե, շնորհակալ ենք նկատելու համար. անպայման հաշվի կառնենք։ Շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել բաղադրատոմսը։ ։)