բեկոն

թարգմանություն՝ на русском - бекон, in English - bacon

Բեկոնը հատուկ ընտրված խոզերի ոսկրահան և ողահան արած կողային միսն է։ Բեկոնը օգտագործում են որպես առանձին բաղադրիչ։ Կա հնդկահավի մսից պատրաստված բեկոն, կանադական, ապխտած և պանչետտա տեսակի բեկոն։ Վերջինս իտալական բեկոն է, պատրաստված է խոզի փափկամսից` տարբեր համեմունքներով և կանաչեղենով համեմված։

Կանադական բեկոնը տարածված է անվանել ՛՛պահքային բեկոն՛՛։ Այն պատրաստվում է խոզի գոտկատեղային հատվածից։

Ապխտած բեկոնը մի փոքր աղի է, ուտեստների մեջ օգտագործելուց առաջ լավ կլինի մի փոքր եփել, որպեսզի ապխտածի համը չզգացվի։

Հնդկահավի բեկոնը խոզի բեկոնի այլընտրանքային տարբերակն է։

Բեկոնով պատրաստում են աղցաններ, տաք և սառը ուտեստներ և խորտիկներ, որոնք հուսով ենք կհավանեք.

Կարտոֆիլով և բեկոնով աղցան
Պաստա Կարբոնարա
Մսով խորտիկ-տորթ
Մսով շերտավոր ռուլետ
Հավով և բեկոնով սենդվիչ
Բեկոնով տաք բուտերբրոդ
Կարկանդակ պսակ
Հավի կրծքամսով ռուլետ
Բեկոնով և լոլիկով օմլետ
Քլաբ սենդվիչ
Բեկոնով սպագետտի
...23