պանիր ֆետա
թարգմանություն՝ на русском - сыр фета, in English - Chees Feta
Ֆետան ամբողջ աշխարհում հայտնի այն պանիրներից է, որի անունը պայմանավորված է ստեղծման վայրով։ Իսկական Ֆետա պանիրն արտադրված է Հունաստանում կամ Լեսբոս կղզում։ Կազմված է առնվազն 70% ոչխարի կաթից և 30% այծի կաթից։ Ֆետա պանիրը ստանում են թարմ քամած կաթնաշոռն աղաջրի մեջ թրջելով, որը սովորաբար հնեցման է ենթարկվում մոտ 3 ամիս:
Այս պանիրը լայնորեն օգտագործում են խոհարարության մեջ: Այն կարող եք ձիթայուղի մեջ տապակել և աղցանների կամ սենդվիչների մեջ ավելացնել, նրանով պատրաստում են կարկանդակներ, խաչապուրիներ։ Մեքսիկական ուտեստներում երբեմն Քոթիհա-ի փոխարեն Ֆետա են օգտագործում։
Ձեզ ենք առաջարկում այս բաղադրատոմսերը:
 
									
											Հավի փափկամսով և մանդարինով աղցան	
										
									 
									
											Սպանախով և լոլիկով ռուլետ	
										
									 
									
											Տարտալետկաներ լոլիկով և պանրով	
										
									 
									
											Հունական աղցան	
										
									 
									
											Բուգացա	
										
									 
									
											Բանջարեղենային աղցան ֆետա պանրով	
										
									 
									
											Բուլղարական աղցան	
										
									 
									
											Հունական աղցան	
										
									 
									
											Սպանախով կարկանդակ	
										
									 
									
											Կարտոֆիլով պիցցա	
										
									