թարգմանություն՝ на русском - Марена красильная, in English - Rubia tinctorum

Այս խոտաբույսի անվանումն առաջացել է լատիներեն «ռուբեռ» բառից, որը նշանակում է կարմիր։ Դա պայմանավորված է արմատների կարմիր գույնով։ Իսկ լատիներեն «տինկտորում» բառը նշանակում է ներկատու։
Այս խոտաբույսը հայտնի է նաև տորուն կամ գունարմատ անվանումներով։ Ունի ձվաձև ու կոշտ տերևներ, հողի նկատմամաբ պահանջկոտ չէ, աճում է խաղողի և պտղատու այգիներում, թփուտներում, բանջարանոցներում, ճամփեզրին և ամենուր։
Տորոնն ունի բուժիչ հատկանիշներ ու կիրառվում է բժկության մեջ կոկորդային հիվանդությունների բուժման նպատակով։
Բույսի արմատներից ստացված ներկն օգտագործվում է գորգագործության մեջ՝ գունային տարբեր երանգներ ստանալու համար։
Տորոնով կարելի է ներկել նաև Սուրբ Զատիկի ձվերը, որոնք իրենց ալ կարմիր երանգով կգեղեցկացնեն տոնական սեղանները։