ալյուր նուշի

թարգմանություն՝ на русском - миндальная мука, in English - almond flour

Նուշի ալյուրը կարելի է ձեռք բերել համեմունքների խանութներում կամ շուկաներում:
Նուշի ալյուրն օգտագործվում է տարբեր համեղ դեսերտների մեջ, ինչպիսիք են, օրինակ, ֆրանսիական մակարոնը, կամ նշաբլիթը:
Ստացվում է նուշից՝ մանրացման եղանակով:
Նուշի ալյուր կարելի է պատրաստել նաև տանը՝ մանրացնող սարքի կամ բլենդերի օգնությամբ:
Սակայն պետք է ժամանակին կանգ առնել, հակառակ դեպքում զանգվածը գնալով կխոնավանա և կստանանք նուշի մածուկ:
Սպիտակ ալյուր ստանալու համար նուշից պետք է նախապես հեռացնել մուգ թաղանթը:
Օգտագործելուց առաջ լավ կլինի մի փոքր չորացնել, որպեսզի այն հեշտ խառնվի այլ բաղադրիչների հետ:

Մակարուններ-1
Մակարուններ նուտելլայով
Շոկոլադային շիֆոնե բիսկվիթ
Բիսկվիթ «Դակուազ»
Սրճային բազմաշերտ տորթ
Պնդուկով տորթ
Ամանորյա տորթ – մուսս ”Fantasy”
Տորթ «Esterházy» նուշով
Տորթ զոլավոր բիսկվիթով
Տորթ Օպերա
Տորթ «Դոբոշ»
Աղանդեր «Բրազիլական»
Տորթ «Դելիկատ» նարնջով
12