օրեգանո

թարգմանություն՝ на русском - душица, in English - Origanum

Oրեգանո համեմունքը պատրաստվում է խնկածաղիկի (օրեգանո) չորացրած տերևներից: Ունի հաճելի, նուրբ բույր և կծու, մի փոքր դառը համ: Այս համեմունքը լավացնում է ախորժակը, նպաստում է մարսողությանը:
Խոհարարության մեջ այն հիմնականում օգտագործվում է որպես համեմունք սոուսի, մսի, բանջարեղենի համար: Առանց այս անուշաբույր համեմունքի անհնար է պատկերացնել իտալական խոհանոցը իր պիցցայով, մակարոնեղենով:
Օրեգանոն կիառվում է նաև բժշկության մեջ թեյերի, եփուկների կամ լուծույթների տեսքով:
Այն կարելի է չորացնել, սառեցնել, իսկ ամռանն օգտագործել թարմ տերևները:

Ահա այն բոլոր բաղադրատոմսերը, որոնցում օգտագործված է օրեգանո:

Քյուրդան քյաբաբ
Հավի թևիկներ լոլիկի մարինադով
Կալցոնե
Հունական աղցան
Մսային գնդիկներ լոլիկի սոուսի մեջ
Պիցցա ”Հավայան”
Tagliatelle մակարոն բոլոնեզ սոուսով
Տնական բուժենինա
Բուժենինա ”Մսային ասորտի”
Սոուս բոլոնեզ
Զոքանչի լեզու
Հավի մսով և դդմիկով խորոված
...23