Սուրբ Զատիկի ուտեստները տարբեր երկրներում

Սուրբ Զատիկը կամ Սուրբ Հարության տոնն ամբողջ աշխարհում նշվում է մեծ շուքով։ Սեղաններն առատ են լինում համեղ ու տոնական ուտեստներով, գեղեցիկ զարդարանքներով։
Այսօր կփորձենք պարզել, թե տարբեր երկրներում ո՞րն է համարվում տոնական սեղանների ամենակարևոր ուտեստը։

 

Ֆրանսիա

Ֆրանսիայում Սուրբ Զատիկի տոնին սեղաններին լինում է գառան ոտք, որը պատրաստվում է սովորական եղանակով՝ միսը համեմում են աղով, սխտորով ու հազրեվարդով և եփում են։ Իսկ ոչ մեծ քաղաքներում Կենտրոնական հրապարակում հավաքավում են մարդիկ ու պատրաստում են հսկայական ձվածեղ՝4500 ձվից 1000 հոգու համար։
Ըստ պատմական փաստերի՝ Նապոլեոնն իր զինվորների հետ մեկնում էր Ֆրանսիայի հյուսիս և վայելում  համեղ ձվածեղը։ Նապոլեոնին այնքան դուր էր եկել, որ հաջորդ օրը հրամայում է քաղաքի բնակիչներին պատրաստել հսկայական ձվածեղ իր զինվորների համար։
ֆրանսիական-ուտեստ-Զատիկի-համար

Բերմուդյան կղզիներ

Ավագ Ուրբաթ Բերմուդյան կղզիների բնակիչները համտեսում են ձողաձկան միջուկով կարկանդակ և բուլկիներ՝ զարդարված խաչերով։ Այս ավանդույթը գալիս է բրիտանացիներից։
զատիկի-բուլկիներ

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիայում բացի կաթնահունց բուլկիներից, պատրաստում են նաև չրերով կեքս ու զարդարում տնական մարցիպանով (12 մարցիպանե գնդիկներով՝ ի նշան 12 առաքյալների)։

անգլիական-պիրոգ-Զատիկի-համար

Ռուսաստան

Ռուսները կաթնաշոռով ու թթվասերով պատրաստում են նրբահամ դեսերտ “Пасха”։ Այն 10-12 ժամ պահում են հատուկ ձևամանի մեջ, զարդարում են չրերով և ХВ տառերով, որը նշանակում է՝ «Քրիստոս հարյավ»։

ռուսական-պասխա

Գերմանիա

Գերմանացիներն Ավագ Հինգշաբթի մատուցում են կանաչ ապուր՝ պատրաստված վայրի մաղադանոսով ու կերբելուկով։ Բանջարեղենային արգանակի մեջ եփում ենք բանջարեղենները՝ կարտոֆիլը, նեխուրը, պրասը (սոխի տեսակ), կերբելուկը։
գերմանական-ապուր

Լեհաստան

Լեհերը Սուրբ Զատիկը դիմավորում են գլազուրապատ կեքսով։ Յուրաքանչյուրն այն պատրաստում է իր բաղադրատոմսով, սակայն բաղադրիչներում անպայման առկա են լինում՝ կարագ, ձու, ալյուր, շաքարավազ, կիտրոնի հյութ ու կեղև։

լեհական-կեքս-բաբկա

Հայաստան

Հայերը Սուրբ Զատիկը դիմավորում են համեղ ու գեղեցիկ սեղաններով, իսկ սեղանի զարդը համարվում է կաթնահունցը, թեև այժմ տարածված է պատրաստել նաև կուլիչ, տարատեսակ կեքսեր, բուլկիներ, թխվածքաբլիթներ և այլն։

հայկական-կաթնահունց

Դե ինչ, արդեն գիտենք, թե տարբեր երկրներում ինչն է համարվում զատկական սեղանի կարևորագույն բաղադրիչը։

 

Սա անպայման պետք է փորձել :)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *