Բնական մեղր. ինչպես պարզել մեղրի անարատ լինելը

Մեղրն օժտված է բազմաթիվ բուժիչ հատկություններով, ինչն արդեն իսկ մեծ պատճառ է այն սննդակարգ ներմուծելու համար չչարաշահելու պայմանով: Այդ օգտակար հատկանիշներն ամբողջովին պահպանվում են միայն անարատ մեղրում:

Մեղրի անարատ լինելը կարելի է որոշել մի քանի ձևով: Ահա դրանցից մի քանիսը.

  • Մեղրի մեջ մտցնում ենք չոր լավաշը, եթե այն փափկում է, ուրեմն մեղրն անարատ չէ: Անարատ լինելու դեպքում լավաշն ավելի շատ է չորանում:

 

  • Թղթի ծայրին քսում ենք մեղրն, իսկ մյուս ծայրից այրում: Եթե կրակը հասնում է մեղրին ու մարում, ապա մեղրն անարատ է, իսկ հակառակ դեպքում՝ ոչ:

 

  • Գդալով մեղրն այրում ենք կրակի վրա, եթե այն այրվում է շաքարի նման կապույտ բոցով, ուրեմն շաքարաջուր կա մեջը, եթե ածխանում է ու չի այրվում, ապա անարատ է:

մեղր-2

  • Քիմիական մատիտի սրած ծայրը մտցնում ենք մեղրի մեջ ու շրջանաձև շարժումներ անում: Եթե թանաքի բծեր են առաջանում, ուրեմն մեղրի մեջ ջրային մասը շատ է:

 

  • Երբ մեղրը լցնում ենք մեկ այլ տարայի մեջ, այն պետք է ծորալով հոսի՝ ծալքերով կուտակվելով իրար վրա: Եթե հոսում է ձագարաձև փոս առաջացնելով, ապա մաքուր չէ:

 

  • Մեղրը նեղ ամանի մեջ լցնելիս սուլոց է լսվում: Որքան ամանը լցվում է, այնքան սուլոցն ուժեղանում է, հակառակ դեպքում մեղրն անարատ չէ:

Սա անպայման պետք է փորձել :)

Մեկնաբանություններ

  1. Շաատ հետաքրքիր էր անչափ շնորհակալ եմ:Նաև հավելեմ որ մեղրը տաքություն ից կորցնում է իր օգտակար հատկությունները եթե ուզում եք մեղրով թեյ պատրաստել, ապա երբ գոլի նոր կարող եք մեղր ավելացնել :եռման կաթի մեջ եթե մեղր լցնեք կկտրվի կաթը,եթե չի կտրվում ուրեմն բնական մեղր չէ:

  2. Սիրելի Անահիտ, շատ ուրախ ենք, որ Ձեզ հետաքրքրել է։ Շնորհակալ ենք Ձեր խորհրդի համար։ ։)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *