Խորհուրդներ ինչպես տապակել կարտոֆիլը

inchpes-chisht-tapakel-kartofil@-1

Տապակած կարտոֆիլը թե մեծերի և թե փոքրերի սիրելի ուտեստներից է։ Թվում է` կարտոֆիլ տապակելու մեջ ոչ մի բարդություն չկա, սակայն ոչ բոլորն են կարողանում պատրաստել ախորժելի և ոսկեգույն կարտոֆիլ: Որպեսզի կարտոֆիլը տապակելու ընթացքում խյուսի չվերածվի, անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների.

Խորհուրդներ.

  • Ավելորդ օսլայից ազատվելու համար, կեղևազատված կարտոֆիլը պետք է սառը ջրով լի ամանի մեջ լցնել, ինչպես նաև մի քանի անգամ լվանալ հոսող ջրի տակ:
  • Սովորաբար կարտոֆիլը բարակ ձողիկներով են կտրատում: Պետք է կտորները 1 սմ-ից լայն չլինեն, քանի որ շատ բարակ ձողիկներով կտրատած կարտոֆիլը չոր է ստացվում, իսկ հաստ կտորներովը` լավ չի տապակվում։
  • Տապակելուց առաջ կարտոֆիլը պետք է չորացնել (կարելի է սրբիչի վրա դնել)։
  • Կարտոֆիլը լավ կլինի փոքր չափաբաժիններով տապակել՝ միջին ուժեղության կրակի վրա։ Չուգունե կաթսաները կամ թավաները, կարտոֆիլ տապակելու համար, ամենահարմար տարբերակն են։
    inchpes-chisht-tapakel-kartofil@-2
  • Կարտոֆիլը պետք է բուսայուղապատ շիկացած թավայի մեջ տապակել։ Շատ համեղ է ստացվում նաև խոզի ճարպի մեջ տապակված կարտոֆիլը: Այն բանից հետո, երբ խոզի ճարպից յուղը հալչի և դուրս հոսի պետք է ավելացնել կարտոֆիլը: Եթե կարտոֆիլը սոխով և սխտորով եք տապակելու, ապա դրանք պետք է պատրաստ լինելուց 5-7 րոպե առաջ ավելացնել, որպեսզի չվառվեն։ Շատ համեղ է ստացվում նաև կարտոֆիլը տապակել սնկով: Սունկն ավելի լավ է նախապես տապակել` կարտոֆիլից առանձին, այնուհետև կարտոֆիլը պատրաստ լինելուց 10-15 րոպե առաջ ավելացնել։
  • Կարտոֆիլը պետք չէ անմիջապես խառնել։ Պետք է սպասել մինչ ոսկեգույն կեղև առաջանա, այնուհետև թիակով խառնել ընդամենը 3-4 անգամ։
  • Կարտոֆիլն աղով պետք է համեմել վերջում՝ պատրաստ լինելուց 3-5 րոպե առաջ, քանի որ աղը շուտ լցնելու դեպքում, կարտոֆիլի ջուրը դուրս է գալիս և այն փխլվում է:
  • Կարտոֆիլը տապակելուց հետո ցանկալի է այն ծածկել կափարիչով:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

  1. Սնկով կրեմ ապուր եմ ցանկանում պատրաստել։ Այս կայքում բլենդեռովա պատրաստվում։ Ես չեմ ցանկանում բլենդեռով պատրաստել որպեսզի ուտեստը ծամել լինի, իսկ բլենդեռով ապուրը կարիլիա ասել դառնում հյութ։ Ինչ խորհուրդ կտաք, ինչպես պատրաստել։

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *