Մի քանի օգտակար խորհուրդ

Cooks.am-ը ներկայացնում է մի քանի խոհարարական խորհուրդ խոհանոցում հաջողության հասնելու և ուտեստներին կատարյալ համ ու տեսք հաղորդելու համար։ 

• Մսին նրբահամություն հաղորդելու համար օգտագործեք կիտրոնի հյութ։
խորհուրդներ-7

• Եթե ցանկանում եք, որ բրինձը լինի կատարյալ սպիտակ, ապա ջրի մեջ ավելացրեք 1 թ/գ քացախ։
խորհուրդներ-2

• Աղցաններին յուրահատուկ համ հաղորդելու համար ափսեն, որով մատուցելու եք, պատեք սխտորով։

• Կոտլետի ֆարշը պատրաստելուց հետո ավելացրեք սառույց․ այն միսն ավելի հյութեղ կդարձնի։
խորհուրդներ-4

• Չորացրած կամ սառեցրած կանաչու համը վերականգնելու և ուժեղացնելու համար մի քանի րոպե տապակեք կարագի կամ բուսայուղի մեջ։
խորհուրդներ-3

• Եթե ապուրը համեմել եք չափազանց շատ աղով, ապա կտորե պարկի մեջ լցրեք բրինձ ու դրեք ապուր մեջ։ Բրինձն արագ կկլանի ավելորդ աղի քանակը։
խորհուրդներ-5

• Վինեգրետին յուրօրինակ համ հաղորդելու համար ավելացրեք 1 ճ/գ կաթ ու 1 թ/գ շաքարավազ։

 

 

Սա անպայման պետք է փորձել :)

Մեկնաբանություններ

    1. Շնորհակալ ենք Ձեզ մեր կայքին հետևելու և մեր աշխատանքը գնահատելու համար։ ։)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *