Ինչպես ճիշտ ընտրել խոհանոցի համար օդակլանիչ

inchpes-chisht-yntrel-xohanoci-hamar-odaklanich-5

Օդակլանիչը ժամանակակից խոհանոցի անփոխարինելի պարագաներից մեկն է: Այն հնարավորություն է տալիս զգալիորեն նվազեցնել սննդի պատրաստման ընթացքում տարածվող հոտի ուժգնությունը, օգնում է խոհանոցը մաքուր պահել և ապահովել տարածքի լավ օդափոխությունը: Թե ի՞նչ բնորոշիչների պետք է ուշադրություն դարձնել օդակլանիչն ընտրելիս` կիմանանք այս հոդվածում:

Առաջին հերթին պետք է կողմնորոշվել, թե օդակլանիչի որ տեսակն է մեզ անհրաժեշտ (ստանդարտ, գմբեթավոր կամ ներկառուցվող):

  • Ավանդական մոդելի առավելությունն այն է, որ այն ամենակոմպակտն է, ամրանում է պատին և հարմար է խոհանոցների մեծամասնության դեպքում:
  • Գմբեթավոր օդակլանիչներն ավելի հզոր են և դիզայնի ավելի մեծ ընտրություն կա:
  • Ներկառուցվող օդակլանիչների առավելությունն այն է, որ մերվում են խոհանոցի ինտերիերին` չխախտելով դրա ոճը:

Օդակլանիչն ընտրելիս պետք է հաշվի առնել խոհանոցի ծավալը: Եթե օդատարը տարածքից դուրս է բերված, ապա ոչ մեծ խոհանոցում հարմար կլինի նվազագույն 300 մ3/ժ արտադրողականությամբ օդակլանիչը:

Խոհանոցային օդակլանիչները երկու հիմնական աշխատանքային ռեժիմներ ունեն. օդի հեռացման և շրջապտույտի: Օդափոխման տեսանկյունից ավելի նախընտրելի է օդի հեռացման տարբերակը, երբ բոլոր արտանետումները հեռացվում են տարածքից: Սարքն այդ ռեժիմում ավելի անձայն և արդյունավետ է աշխատում ֆիլտրների բացակայության շնորհիվ:

Օդակլանիչի կառավարումը կարող է լինել ինչպես մեխանիկական, այնպես էլ՝ էլեկտրոնային:

odaklanich-xohanoci-hamar-2

Օդակլանիչն ընտրելիս ոչ պակաս կարևոր հանգամանք է լուսավորության առկայությունը, քանի որ հաճախ հիմնական լուսամփոփները տեղադրված են լինում առաստաղին, հետևաբար` սալօջախի մոտ կանգնած մարդու թիկունքում: Ներկառուցված լուսավորության տարբերակները մի քանիսն են. շիկացման լամպեր (էներգախնայող չեն և շուտ են շարքից դուրս գալիս), հալոգենային լամպեր (չափերով մեծ չեն, ոչ շատ մեծ էներգածախսի պայմաններում ապահովում են պայծառ և հավասար լուսավորություն), լուսադիոդային լամպեր (գրեթե բոլոր բնութագրիչներով գերազանցում են լուսավորության մյուս տեսակները, շատ խնայող են և դիմացկուն):

odaklanich-xohanoci-hamar-1

Կարևոր է նաև հաշվի առնել օդակլանիչի աշխատանքի աղմուկի բարձրությունը: Ըստ նորմայի` 40 դբ-ը գերազանցող աղմուկը մարդու համար անհարմարություններ է առաջացնում: Այդ մասին կարելի է իմանալ սարքի տեխնիկական անձնագրից: Պետք է հաշվի առնել, որ խանութում ու տանը նույն սարքը կարող է տարբեր բարձրության աղմկել: Ցանկալի է առավելագույն արտադրողականության դեպքում սարքի աղմուկը չգերազանցի 55 դբ 🙂

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *