3 լավագույն մրգային կոկտեյլները ամառվա տապին դիմանալու համար

Ամռանը զովանալ կարելի է նաև ըմպելիքների միջոցով: Ահա մի քանի մրգային կոկտեյլներ, որոն կօգնեն փոքր-ինչ թեթևացնել տապը: 

Կիվիով կոկտեյլ

         Բաղադրիչներ՝

  • կիվի – 1 հատ
  • կիտրոն – 2 շերտ
  • մաղադանոս – 7-10 ճյուղ
  • անանուխ – 6-8 ճյուղ
  • ջուր գազավորված – 100մլ
  • մեղր – 1-2 թ/գդ (ըստ ցանկության)

        Պատրաստման եղանակը

  1. Մաքրում և կտրատում ենք կիվին:
  2. Կտրատում ենք նաև կիտրոնը առանց կեղևազրկելու:
  3. Բլենդերի մեջ ենք լցնում կիվվի և կիտրոնի շերտերը, մաղադանոսը, անանուխի տերևները, ապա մեղրը՝ ցանկության դեպքում: Ավելացնում ենք գազավորված ջուրը և ստացված զանգվածը խառնում բլենդերում:
  4. Կոկտեյլը լցնում ենք բաժակի մեջ, ձևավորում կիվիի շերտով և անանուխի ճյուղով:

 

Բանանով շոկոլադե կոկտեյլ
բանանով կոկտեյլ

        Բաղադրիչներ՝

  • կաթ – 500մլ
  • բանան – 1 հատ
  • վանիլին – 1 պտղունց
  • շոկոլադ կաթնային – 50գր
  • դարչին – 1/2 թ/գդ

 

        Պատրաստման եղանակը

  1. Տաքացրեք կաթը, ավելացրեք վանիլինը:
  2. Բլենդերում խառնեք բանանը:
  3. Ապա բանանի ստացված խառնուրդը լցրեք եռացող կաթի մեջ:
  4. Ավելացրեք կտրատված շոկոլադը, լավ խառնեք մինչև միատարր զանգվածի ձևավորումը:
  5. Կոկտեյլը տաք վիճակում լցրեք բաժակների մեջ, վրան ցանեք դարչինը և մատուցեք:

Խնձորով կոկտեյլ
խնձորով կոկտեյլ

        Բաղադրիչներ՝

  • օղի – 100մլ
  • հյութ խնձորի – 200մլ
  • դարչին – 1/4թ/գդ
  • սառույցի խորանարդիկ – ըստ ճաշակի

        Պատրաստման եղանակը

  1. Գրաֆինի մեջ լցրեք օղին, խնձորի հյութը:
  2. Ապա շաղ տվեք դարչինը: Լավ խառնեք և թողեք այդպես մնա 1 ժամ, որպեսզի կոկտեյլը ամբողջությամբ հագենա դարչինի բույրով:
  3. Պատրաստի կոկտեյլը անցկացրեք մանր մաղի միջով, որպեսզի ազատվեք նստվածքից:
  4. Լավ խառնեք կոկտեյլը, ապա լցրեք բաժակների մեջ և մատուցեք սառույցի խորանարդիկների հետ:

Սա անպայման պետք է փորձել :)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *