5 ամենահամեղ միջուկները փախլավայի համար

Դեռ մանկուց բոլորս սիրում ենք փախլավա, իսկ շատերս՝ հաճախ պատրաստում: Կան փախլավայի բազմաթիվ բաղադրատոմսեր՝ տարբեր խմորներով ու անուշաբույր միջուկներով:
Ցանկության դեպքում փախլավա կարելի է պատրաստել շատ արագ և հեշտ՝ օգտագործելով պատրաստի շերտավոր խմոր: Իսկ համերի բազմազանությունն ամեն անգամ կարող եք ապահովել տարբեր միջուկներով:
Ահա փախլավայի միջուկների մի քանի տարբերակներ՝

Փախլավայի միջուկ հիլով և ընկույզով

  • 4 ձվի սպիտակուց
  • Ընկույզ -2 բաժակ
  • Շաքարավազ – 2 բաժակ
  • Դարչին- 2 թ.գ․
  • Հիլ – 0.3 թ.գ․

Սպիտակուցները հարում ենք 2 բաժակ շաքարավազի հետ, իսկ մյուս բաղադրիչները մանրացնում ենք բլենդերի օգնությամբ ու զգուշորեն ավելացնում սպիտակուցային զանգվածին:

Փախլավայի միջուկ ընկույզով և վանիլինով

  • Ընկույզ – 1 բաժակ
  • Շաքարավազ – 1 բաժակ
  • Վանիլին- ¼ թ.գ.
  • Դարչին – 4 թ.գ.

Ընկույզը ոչ շատ մանր կտրատում ու խառնում ենք շաքարավազի, վանիլինի և դարչինի հետ:

Փախլավայի միջուկ գետնանուշով և դարչինով

  • Գետնանուշ- 1,5 բաժակ
  • Դարչին- 1 թ/գ
  • Շաքարավազ- 1 բաժակ

Գետնանուշը բովում ու կեղևահանում ենք, ապա մանր կտրատում ու խառնում ենք շաքարավազի հետ։

Փախլավայի միջուկ նուշով և համեմունքներով

  • Նուշ-2 բաժակ
  • Դարչին- 2 թ/գ
  • Մեխակ- 1 պտղունց
  • Հիլ- 0,3 թ/գ
  • Շաքարավազ- 1,5 բաժակ
  • Ձվի սպիտակուց- 5 հատ

Սպիտակուցները հարում ենք շաքարավազի հետ։ Նուշը բովում ու ոչ շատ մանր կտրատում ենք, ավելացնում ենք դարչինը, մեխակը, հիլը և ստացված խառնուրդն ավելացնում ենք սպիտակուցային զանգվածին:

Փախլավայի միջուկ ընկույզով և մշկընկույզով

  • Ընկույզ- 1 բաժակ
  • Մշկընկույզ- ¼ թ/գ
  • Դարչին- 3 թ/գ
  • Շաքարավազ- ½ թ/գ

Ընկույզը բովում ենք ու բաժանում ոչ շատ մանր կտորների, այնուհետև ավելացնում ենք դարչինը, մշկընկույզն ու շաքարավազը։

 

Միջուկը պատրաստելուց հետո ձևամանի մեջ դնում ենք բացած շերտավոր խմորը, վրան տարածում միջուկի մի մասը, փակում ենք երկրորդ խմորաշերտով, կրկին պատում ենք միջուկով և փակում ենք խմորի երրորդ շերտով։
Փախլավան ջեռոցում եփում ենք մոտ 10 րոպե, ապա հանում ենք, փախլավաձև կտրատում ու շարունակում ենք եփել ևս 10 րոպե, որից հետո վրան լցնում ենք անուշահյութը (մեղրի, շաքարավազի, կարագի և ջրի խառնուրդ) և շարունակում ենք թխել մինչև պատրաստ լինի։
Վստահեցնում ենք, որ բոլոր միջուկները շատ համեղ են ու ախորժելի, իսկ եկեկոյան թեյի սեղանի համար դժվար թե հնարավոր լինի գտնել փախլավայի նման համեղ զարդ։

Սա անպայման պետք է փորձել :)

Մեկնաբանություններ

  1. Հետաքրքիր էր, բայց միևնույն է իմ համար ամենահամեղ փախլավան գավառի անարատ յուղով մեղրով փախլավան է😊

    1. Ճիշտ եք, սիրելի Անահիտ, Գավառի փախլավան առանձնանում է իր յուրահատուկ համով։ ։)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *