5 ամենահամեղ սոուսներն ուտեստների համար

Սոուսներն ուտեստների անբաժանելի մասն են կազմում։ Անընդհատ կարելի է փորձարկել ու տարբեր համադրությունների արդյունքում ստեղծել նոր ու յուրօրինակ սոուսներ։
Ահա մի քանի սոուս, որոնք առանձնահատուկ համ են հաղորդում ուտեստներին։

 

Հոլանդական դասական սոուս

Բաղադրիչներ՝

  • ձվի դեղնուց – 6 հատ
  • ջուր – 50 գր
  • կարագ – 400 գր
  • հյութ կիտրոնի – 3 ճ/գ
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

  1. Դեղնուցներն առանձնացնում ենք սպիտակուցներից։
  2. Կարագը կտրատում ենք, որպեսզի արագ հալչի։
  3. Խորը կաթսայի մեջ լցնում ենք ջուրը, ձվի դեղնուցները, դնում ենք միջին կրակի վրա ու անընդհատ խառնում։
  4. Ավելացնում ենք կարագն ու խառնում ենք այնքան, մինչև վերածվի պինդ զանգվածի, ապա հանում ենք կրակի վրայից։
  5. Համեմում ենք աղով ու պղպեղով, ապա լցնում ենք կիտրոնի հյութը։սոուս-1

                               Սերուցքային սոուս քրքումով

Բաղադրիչներ՝

  • Կիտրոն- ½ հատ
  • Ձվի դեղնուց- 1 հատ
  • Կաթ- 200 մլ
  • Ալյուր- 1 ճ/գ
  • Մանանեխ- 1 ճ/գ
  • Ձիթայուղ- 1 ճ/գ
  • Քրքում – ½ թ/գ
  • Ծովի աղ- ըստ ճաշակի
  • Սև պղպեղ- ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

  • Կաթը տաքացնում ենք միջին կրակի վրա։
  • Ավելացնում ենք ալյուրն ու եփում ենք մոտ 3 րոպե։
  • Հանում ենք կրակի վրայից, ավելացնում ենք դեղնուցը՝ չդադարելով խառնել։ Ավելացնում ենք կիտրոնի հյութի մի մասը, ձիթայուղը, մանանեխն ու քրքումը և շարունակում ենք խառնել։
  • Համեմում ենք աղով ու պղպեղով։

Մատուցելուց առաջ սառեցնում ենք։

սոուս-3

Սոուս պեստո

Բաղադրիչներ՝

  • ռեհան – 1 կապ
  • պանիր պարմեզան – 30 գր
  • սխտոր – 2 ատամիկ
  • մայրու ծառի ընկույզ (кедровые орехи) – 30 գր
  • աղ – 1/2 թ/գ
  • ձիթապտղի յուղ

 

Պատրաստման եղանակը

Պլաստմասսայե տարայի մեջ ծեծում ենք ռեհանն ու աղը:
Ավելացնում ենք ձիթապտղի յուղը, ընկույզը, քերած պանիրն ու սխտորը և շարունակում ենք ծեծել մինչև ստացվի միասեռ զանգված:

սոուս-4

Դասական պանրային սոուս

Բաղադրիչներ՝

  • պանիր – 150 գր
  • կաթ – 1 բաժակ
  • ալյուր – 2 թ/գ
  • Կարագ – 2 թ/գ
  • աղ – 1/2 թ/գ

 

Պատրաստման եղանակը

  • Կարագը հալեցնել ու ավելացնել ալյուրը։
  • Մի քանի րոպե խառնել այն ու վերածել միասեռ զանգվածի։
  • Ավելացնել տաք կաթը՝ շարունակելով անընդհատ խառնել։
  • Խառնել այնքան, մինչև զանգվածը վերածվի պինդ մածուկի։
  • Ավելացնել քերած կամ շերտերով կտրտած պանիրը։

Անընդհատ խառնել, մինչև պանիրը վերջնականապես լուծվի։

սոուս-2

Վուսթերյան սոուս

Բաղադրիչներ՝

  • սոխ – 1 գլուխ
  • սխտոր – 2 ատամիկ
  • կոճապղպեղ (имбирь) – 25 գր
    անչոուս – 1 հատ
  • պղպեղ սև հատիկավոր – 1 գր
    մանանեխ – 3 ճ/գ
  • աղ – 3 ճ/գ
  • կարրիի փոշի – 0,5 թ/գ
  • դարչին – 10 գր
  • պղպեղ կարմիր – 0,5 թ/գ
  • մեխակ – 1 թ/գ
  • հիլ(кардамон) – 2 թ/գ
  • քացախ – 2 ճ/գ
  • շաքարավազ – 0,5 ճ/գ
  • սոյայի սոուս – 0,5 բաժակ (200 մլ)
  • տամարինդ – 0,25 գր
    ջուր – 0,5 բաժակ (200 մլ)

 

Պատրաստման եղանակը

  1. Մանրացնում ենք սոխը, սխտորը, կոճապղպեղը և անչոուսը:
  2. Սոխը, սխտորը, մանանեխը, կարմիր և սև պղպեղը, մեխակը, կոճապղպեղն ու հիլն ամուր փաթաթում ենք թանզիվե փոքրիկ պարկի մեջ ու կապում:
  3. Համեմունքներով լի փոքրիկ պարկը դնում ենք կաթսայի մեջ:
  4. Ավելացնում ենք շաքար և տամիրինդի միջուկ, քացախ և սոյայի սոուս լցնում: Այս ամենը եռման ենք հասցնում և 40 րոպե եփում մարմանդ կրակի վրա:
  5. Առանձին խառնում ենք աղը, ջուրը, կարրին, անչոուսները և ավելացնում սոուսով լի կաթսային:
  6. Սոուսը վերցնում ենք կրակից և համեմունքների պարկի հետ միասին լցնում ապակե բանկայի մեջ, փակում կափարիչով ու դնում սառնարանում: Ժամանակ առ ժամանակ խառնում ենք սոուսը և մզում պարկը: Երկու շաբաթ անց պարկը դեն ենք նետում, իսկ արդեն պատրաստի սոուսը շշալցնում: Սոուսն ամենալավը մնում է սառնարանում, իսկ օգտագուրծումից առաջ պետք է թափահարել:սոուս-5

Սա անպայման պետք է փորձել :)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *