
- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Թխվածքաբլիթ «Ակնթարթ»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը հարում ենք շաքարավազի ու վանիլինի հետ, ավելացնում ենք ձուն և կաթը՝ շարունակելով հարել այնքան, մինչև ստացվի միասեռ զանգված: Այնուհետև ավելացնում ենք մաղով անցկացրած փխրեցուցիչն ու ալյուրը և խառնում ենք:

- Հրուշակեղենային պարկի ատամնավոր գլխադրով ձևամանի մեջ ձևավորում ենք թխվածքաբլիթներ:

- Թխվածքաբլիթների կենտրոնում դնում ենք բալն ու թեթև սեղմում ենք:

- Թխվածքաբլիթները 15 րոպե եփում ենք ջեռոցում 190 աստիճան ջերմությամբ:

Համեղ ու թեթև թխվածքաբլիթները պատրաստ են: Մատուցելիս վրան կարելի է շաղ տալ շաքար փոշի:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: