- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 25 minutes
Աղցան «Ամանորյա մոմեր»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բազուկը խաշում ենք, մաքրում և ոչ մեծ կտորների բաժանում։
- Ժելատինը թրջում ենք ջրում։
Բազուկը բլենդերի մեջ ենք դնում, ավելացնում ենք մայոնեզ, մի քիչ աղ ենք անում և բլենդերի մեջ մանրացնում, որ խյուս դառնա։ Լցնում ենք կիտրոնի հյութն և բազուկը համտեսում։ Այն պետք է թթվաշա-քաղցր հաճելի համ ունենա։ Ժելատինը տաքացնում ենք (բայց չենք եռացնում) և լցնում խյուսի մեջ։ Նորից լցնում ենք բլենդերի մեջ, որ համասեռ զանգված ստանանք։
- Հացի վրա դնելուց առաջ բազուկը թողնում ենք , որ լավ կպնի։ Տարեկանի հացը կլոր-կլոր կտրում ենք։
- Հացի վրա ենք դնում ծովատառեխի կտորները։
- Եթե աղանդերի համար բարձր մետաղական օղակներ ունենք, ավելի լավ։ Դրանով կտրում ենք հացը և մուսը վրան լցնում ։ Եթե մետաղական օղակներ չունենք, ապա մեզ օգնության կգան գրասենյակային ֆայլերը։ Միացման մասերը ստեպլերով ամրացնում ենք։ Ձևամանը հագցնում ենք հացի վրա և բազուկով մուսը լցնում վրան։ 1 ժամով տեղափոխում ենք սառնարանը։
- Ձևամանները հանում ենք անմիջապես մատուցելուց առաջ, որպեսզի մուսի ծայրերը չսևանա։ Վրան կարող ենք բարակ շերտով բուսայուղ քսել։
Մատուցելուց առաջ զարդարում ենք կիտրոնով և կանաչիով։
Ամանորյա աղցան պատրաստելու շատ հետաքրքիր տարբերակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: