Աղցան Կեսար

Աղցան Կեսար

Ի դեպ, Կեսար աղցան պատրաստելու 150-ից ավել բաղադրատոմս կա:

Ներկայացված հավի մսով և պիկանտ սոուսով տարբերակը փորձելուց հետո պատրաստեք նաև հայտնի աղցանի մյուս տեսակները:

—–

Մի փոքր պատմություն

Կեսար աղցանն առաջացել է Հյուսիսային Ամերիկայում` “չոր”, հակաալկոհոլային օրենքի տարիներին: Այդ ժամանակներում տղամարդիկ հաճախ մեկնում էին հարևան երկրներ` պարզապես ոգելից ըմպելիքներ ճաշակելու համար, իսկ նույն երկրների գինետներն ու գարեջրատները մեծ գումարներ էին վաստակում մաքսանենգ խմիչքի վաճառքից:

Նմանատիպ մի գինետուն էլ կար ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանին: Այն պատկանում էր իտալացի Կեսար Կարդինիին: Այդ ռեստորանում մի անգամ անկախության օրը մեծ քանակությամբ հաճախորդներ կային և շուտով մթերքը սկսեց չբավականացնել խորտիկներ պատրաստելու համար:

Այդ ժամանակ Կեսարը խառնեց այն ամենն,ինչ մնացել էր, և, ինչպես կռահեցիք, ստեղծեք նշանավոր աղցանը: Հյուրերին այն շատ դուր եկավ: Ասում են` նրանց մեջ կային նաև այն ժամանակի հայտնի մարդիկ:

և այսպես, Կեսար Աղցանը շատ սիրվեց բոլորի կողմից, իսկ համեստ գինետունը դարձավ ամենահայտնի ռեստորաններից մեկը:

Ի դեպ, Կեսար աղցանի դասական տարբերակում միս չի օգտագործվում:

Մեկնաբանություններ

  1. Բարև ձեզ։ Իսկ հնարավո՞ր է պարմեզան պանիրը փոխարինել այլ տեսակի պանիրով։ Շնորհակալություն

    1. Բարև Ձեզ Գոհար ջան, այո, ցանկության դեպքում կարող եք պատրաստել Ձեր նախընտրած պանրով 🙂

    1. Կարող եք, սիրելի Վերա, բայց սոուսը յուրահատուկ համ է հաղորդում աղցանին: 🙂

    1. Սիրելի Հասմիկ, կիտրոնի հյութը յուրահատուկ համ է հաղորդում սոուսին, բայց եթե չեք ցանկանում, կարող եք չավելացնել։ ։)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *