
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 25 minutes
 
Աղցան շերտավոր խմորի ցանցի մեջ
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 300 գր
 - ձու - 4 հատ
 - պանիր - 100 գր
 - յոգուրտ դասական - 200 գր
 - մանանեխ - 1 ճ/գդ
 - աղ - մի պտղունց
 - քարրի - ¼ թ/գդ
 - պղպեղ սև - մի պտղունց
 - պատրաստի շերտավոր խմոր - 1 տուփ
 - խաղող - 200 գր
 - հավի ֆիլե - 300 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Հավի ֆիլեն մաքրում ենք և քարրիով տապակում բուսայուղի մեջ:

 - Շամպինիոնը նույնպես տապակում ենք և ավելացնում հավի ֆիլեին:

 - Ձուն խաշում ենք, կտրատում և լցնում մեր ստացված զանգվածի մեջ:

 - Ավելացնում ենք պանիրը:

 - Ինչպես նաև երկու մասի բաժանած խաղողը:

 - Ցանցը պատրաստելու համար անհաժեշտ է փայլաթիթեղ և խնձոր:

 - Խնձորը փայլաթիթեղով փաթաթում ենք:

 - Շերտավոր խմորը հատուկ դանակի օնությամբ ցանցաձև կտրատում ենք:

 - Ցանցը ձգում ենք, փաթաթում խնձորին և 200 աստիճան տաքացած ջեռոցում թխում մինչ ոսկեգունելը (ջեռոցում խնձորը չափերով կփոքրնա և ցանցից հեշտությամբ դուրս կգա):

 - Ահա և վերջ:

 - Ստացանք համեղ, գեղեցիկ և յուրահատուկ աղցան:

 - Վայելում ենք:

 
Աղցան շերտավոր խմորի ցանցի մեջ… էլ ինչը կարող է ավելի գեղեցիկ լինել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Kaseq vorteghic karogh em gnel ed danakic cancadzev xmor ktrtelu hamar
Գոհար ջան, կարող եք ձեռք բերել թխվածքների մասնագիտացված խանութներից 🙂