
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 40-45 minutes
 
Ապուր հավի մսի գնդիկներով
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 2 հատ
 - գազար - 1 հատ
 - սոխ - 1 գլուխ
 - կարագ - 40 գր
 - ոլոռ - 100 գր (թարմ կամ սառեցրած)
 - արգանակ հավի մսի - 1,5 լ
 - հավի միս - 300 գր (խճողակ)
 - ձու - 1 հատ
 - սպիտակաձավար - 3 ճ/գդ
 - դափնու տերև (лавровый лист) - 1 հատ
 - սխտոր - մի պճեղ
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 - պապրիկա - ըստ ճաշակի
 - մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
 - սամիթ - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մանր կտրատում ենք, ճաշի համար նախատեսված կաթսայի մեջ մի կտոր կարագ հալեցնում ու սոխի կեսը տապակում մինչև ոսկեգույն դառնալը:

Ավելացնում ենք հավի արգանակը: Կարտոֆիլն ու գազարը կտրատում ենք, ավելացնում արգանակի մեջ: Կաթսայի մեջ ենք լցնում դափնու տերևը և պղպեղ, աղ ու պապրիկա ավելացնում:

 - Քանի դեռ բանջարեղենը եփվում է, պատրաստենք մսագնդիկները: Հավի խճողակին ավելացնում ենք մնացած սոխը և ճզմում սխտորը: Ավելացնում ենք մի քիչ մշկընկույզ, աղ, պղպեղ, պապրիկա, մանր կտրատած սամիթ, ձու և լավ խառնում ենք:

 - Հետո խճողակին ավելացնում ենք 3 ճ/գդ սպիտակաձավար և թաց ձեռքերով փոքրիկ գնդիկներ ձևավորում:

 - Երբ բանջարեղենն արդեն գրեթե պատրաստ է, ապուրի մեջ ավելացնում ենք աղ ու պղպեղ և մսագնդիկները գցում ենք մեջը:
Երբ մսագնդիկները սկսում են լողալով բարձրանալ վերև, ավելացնում ենք ոլոռը, եփում ևս 5 րոպե և կրակի տակն անջատում:

 - Բարի ախորժակ:

 
Ահա և վերջ, հավի մսի գնդիկներով համեղ ապուրը պատրաստ է: Կարող ենք վայելել այն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Hamex er!!!