
 
        
        - Yield: 2 ժամ անց
- Prep Time: 1ժ 50 րոպե
- Cook Time: 25 minutes
Արքայական բուլկիներ
Բաղադրիչներ
- ալյուր ցորենի - 500 գր
- խմորիչ - 40 գր
- աղ - 1 թ/գ
- ձու - 1 հատ
- ջուր - 300 մլ
- շաքարավազ - 1 թ/գ
- կարագ - 75 գր
- կակաչի սերմ(мак)
- քունջութ սև
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչը լցնում ենք տաք կաթի մեջ, ավելացնում ենք շաքարավազը, խառնում ենք ու թողնում 10 րոպե: Ապա մաղում ենք ալյուրը, ավելացնում ենք աղն ու կարագը: Պետք է ստացվի առաձգական խմոր: Անհրաժեշտության դեպքում կարող ենք մի քիչ էլ ալյուր ավելացնել:
  
- Տարան ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով՝ այդպես թողնելով մոտ 1 ժամ: Այնուհետև խմորը բաժանում ենք 16 հավասար մասերի և փորձում ստանալ կլոր բուլկիներ:
  
- Բուլկիները պատում ենք թեթևակի հարած ձվով: 
- Մի մասը թաթախում ենք կակաչի սերմի, իսկ մյուս մասը՝ քունջութի մեջ և տեղադրում ենք ձևամանի մեջ:
  
- Դանակի օգնությամբ բուլկիների վրա խաչաձև կտրվածքներ ենք անում:
  
- Բուլկիները թողնում ենք 30-40 րոպե ավելի հասունանալու համար, ապա եփում ենք 20-25 րոպե 200 աստիճան ջերմությամբ:
  
Тревел-блогер Сподін Ігор розповість куди поїхати на море в Україні
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
 
				         
											 
											 
											 
											 
											 
															 
															 
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: