- Cook Time: 50 minutes
Բազուկով հումուս
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բազուկը չմաքրած վիճակում փաթաթում ենք փայլաթիթեղի մեջ։
- Եփում ենք 40-50 րոպե նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա հեռացնում ենք կեղևը, որից հետո խորանարդաձև կտրատում ու լցնում ենք տարայի մեջ։ Ավելացնում ենք նաև մյուս բոլոր բաղադրիչները, այդ թվում նաև՝ նախօրոք եփած սիսեռը։
- Ստացված խառնուրդը բլենդերով հարում ենք ու ստանում միասեռ զանգված։
- Անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք նաև ջուր, ապա համեմում ենք աղով ու պղպեղով։
Զարդարում ենք սպիտակ քունջութով և մատուցում ենք չիպսերի, բոված հացի կտորների ու լավաշի հետ։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև Ձեզ, իսկ տահին չե՞նք ավելացնում: