
 
        
        - Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Բանանով և կոկոսով պիրոգ
Բաղադրիչներ
- ընկույզ - 1,5 բաժակ
- աղ - 1 պտղունց
- խուրմա - 1,5 բաժակ (առանց կորիզի)
- հյութ նարինջի - 1/4 բաժակ
- հնդկական ընկույզ - 1,5 բաժակ
- մեղր - 5,5 ճ/գդ
- վանիլին - 1/2 թ/գդ
- կոկոսի քերուկ - 3/4 բաժակ
- բանան - 3 հատ
Քայլերի հաջորդականություն
- Հնդկական ընկույզի վրա ջուր ենք լցնում և գիշերը կամ առնվազն 2 ժամով հանգիստ ենք թողնում։
 Ընկույզն ու աղը կոմբայնով մանրացնում ենք (հիմքի համար)։ Ավելացնում ենք խուրման և 15-20 վայրկյան հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք 1 ճ/գդ մեղրը և կրկին հարում ենք։
 Ստացված զանգվածը լցնում ենք 22 սմ տրամագծով ամանի մեջ և զանգվածը մի փոքր
 եզրերով բարձրացնում ենք դեպի վերև։ Դա պիրոգի հիմքն է։
  
- Հնդկական ընկույզը  ջուրը  թափում ենք, ընկույզը լցնում ենք  կոմբայնի մեջ մանրացնում ենք, այնուհետև ավելացնում ենք նարնջի հյութը,  4,5 ճ/գդ մեղրն ու վանիլինը։ 5 րոպե հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։
 2 ճ/գդ կոկոսի քերուկը առանձնացնում ենք, իսկ մնացած մասն ավելացնում ենք
 ընկուզային զանգվածին և խառնում ենք։ Այնուհետև լցնում ենք հիմքի վրա և
 հավասարեցնում ենք։
  
- Բանանը երկարությամբ կտրատում ենք և դնում պիրոգի վրա։ Վրայից կոկոսի քերուկ ենք ցանում և մատուցում։ Բարի ախորժակ։
  
Անչափ համեղ պիրոգ : Որպեսզի պիրոգի վրա շարած բանանները չսևանան, կարելի է կիտրոնահյութով ցողել դրանք 🙂
 
				         
											 
											 
											 
											 
											 
															 
															 
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: