
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 30 minutes
Ելակով բուլկիներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչը լցնում ենք 1 բաժակ ջրի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու 100 գր ալյուրը։ Ապա թողնում ենք սենյակային պայմաններում, որպեսզի հասունանա։

- Մոտ 1 ժամ թողնելուց հետո խմորիչային զանգվածին ավելացնում ենք հալեցրած կարագը։

- Այնուհետև ավելացնում ենք ձուն ու լավ խառնում ենք։

- Ավելացնում ենք ալյուրը, աղն ու վանիլինը։ Ավելացնում ենք այնքան ալյուր, որպեսզի ստանանք ձեռքերին չկպչող ու փափուկ խմորագունդ։

- Խմորը բաժանում ենք փոքրիկ գնդիկների։

- Ելակը լավ լվանում ու բաժանում ենք 4 մասի։

- Ելակի վրա լցնում ենք շաքարավազն ու օսլան։

- Խմորե գնդիկները ձվաձև բացում ենք, երկու ծայրերին բացում ենք փոքրիկ անցքեր։

- Կենտրոնում լցնում ենք միջուկը։

- Սկզբում վրա ենք բերում խմորի մի ծայրը։

- Ապա վրա ենք բերում մյուս ծայրը։

- Բուլկիները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ։

- Բուլկիների մակերեսը պատում ենք ձվի դեղնուցով և 30-35 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա զարդարում ենք թարմ ելակով ու մատուցում ենք։

Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: