- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 35-50 minutes
Եփած երշիկ բաժակի մեջ
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 500 գր
- կաթ - 400 գր
- ձու - 1 հատ
- օսլա (крахмал) - 40 գր
- սխտոր - 7-8 պճեղ
- աղ - 2 թ/գդ
- շաքարավազ - 1/2 թ/գդ
- պղպեղ սև - 0,3 թ/գդ
- համեմի սերմ - 0,3 թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 0,3 թ/գդ (աղացած)
- հիլ(кардамон) - 0,3 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Փափկամիսը կլոր կտրատում ենք։ Լցնում ենք բլենդերի մեջ և աղում` աստիճանաբար ավելացնելով մնացած բաղադրիչները` ցանկացած հերթականությամբ։
- Կաթը ավելի լավ է մաս առ մաս ավելացնենք։
- Սխտորը նախապես ճզմում ենք։ Պետք է ձյունաճերմակ համասեռ զանգված ստանանք։
- Բաժակները յուղով պատում ենք։ Որպեսզի ամեն ինչ լավ ստացվի հետևում ենք այս երկու կանոններին. բաժակները դնում ենք սառը կամ գոլ ջրի մեջ` բայց ոչ շատ տաք, և աշխատում ենք ճենապակյա բաժակներ չվերցնել։Կարող ենք վերցնել կերամիկական բաժակներ, կամ ավելի լավ կլինի վերցնենք մետաղական, էմալապատ կամ ալյումինե բաժակներ։ Երշիկով զանգվածը լցնում ենք բաժակի 4/5-ի չափով։
Յուրաքանչյուր բաժակը սննդային փաթեթով ծածկում ենք։ Պետք է սննդային փաթեթով մի քանի անգամ բաժակի տակն ու վերևամասը փաթաթենք, որպեսզի երշիկը դուրս չգա միջից։
- Երշիկով բաժակները դնում ենք կաթսայի մեջ։ Կաթսայի մեջ կտորից անձեռոցիկ ենք դնում, որպեսզի բաժակները անմիջականորեն կաթսային չկպչեն։ Լցնում ենք ջուրը, բայց այնպես, որ այն բաժակները կիսով չափ ծածկի։ Կաթսան դնում ենք կրակի վրա և կափարիչով ծածկում։ Հասցնում ենք եռման աստիճանի և 35 րոպե եռացնում ենք։ Ժամանակը լրանալուց հետո կրակի տակն անջատում ենք և բաժակները հանում կաթսայի միջից, բայց շատ զգույշ։
Թողնում ենք բաժակները մի քիչ սառչեն և սննդային թաղանթը հանում ենք։ Երշիկը մոտ է 100 աստիճանին, այնպես որ չենք վախենում ամեն ինչ շատ լավ է եփված։
- Երբ բաժակներն ավելի սառչեն երշիկը կթափահարենք և կհանենք բաժակներից։ Բայց չպետք է թողնենք, որ բաժակները շատ սառչեն, այլապես երշիկը դժվարությամբ դուրս կգա միջից։ Երշիկը պահելու համար տեղավորում ենք փաթեթների մեջ և տեղափոխում սառնարանը։
- Ոչինչ, որ այն սպիտակ է, միևնույն է գեղեցիկ է։ Եթե ուզում ենք կարմիր լինի, կարող ենք բազուկի հյութ ավելացնել, բայց շատ բան չի փոխվի, քանի որ եփվելու ընթացքում գույնը միևնույն է բացվելու է։
Բարի ախորժակ։
Նշված մթերքներով 1 կգ երշիկ ենք ստանում։ Զանգվածի մեջ լցնելով սունկ, կանաչի, քաղցր տաքդեղ, քերած պանիր `ամեն անգամ նոր երշիկ կստանանք։ Ահա այստեղ կանաչի է ավելացված և մի քիչ կարմիր տաքդեղ։ Իսկ տապակած վիճակում այն հրաշահամ է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: