- Yield: 10 օր անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 5 minutes
Թթու դրած կաղամբ գազարով
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 12+:
Կաղամբը լվանում ենք և 4 մասի կիսում, այնուհետև հանում մեջտեղի հատվածն ու մանր կտրատում։
- Գազարը լվանում ենք, մաքրում և անցկացնում խոշոր քերիչով։
- Կաղամբը լցնում ենք մեծ ամանի մեջ և աղի հետ տրորում (աղի հետ տրորում ենք, որպեսզի կաղամբը փափկի, և ջրերը դուրս գան)։ Կաղամբը տրորելուց հետո ավելացնում ենք քերած գազարը։ Կաղամբի ջուրը պետք է այնքան դուրս գա, որ ամբողջությամբ ծածկի կաղամբը։
- Կաղամբի վրա ծանրություն ենք դնում։ Կողքից փայտե գրտնակ կամ փայտե գդալ ենք դնում, որպեսզի գազերը դուրս գան։ Գիշերը թողնում ենք այդպես։ Հաջորդ օրը պետք է պղպջակներ առաջանան, ինչն էլ վկայում է այն մասին, որ թթվելու գործընթացը սկսվել է։ Իսկ թե ինչքան ժամանակում կթթվի, կախված է տան ջերմաստիճանից։ Ընթացքում ծանրությունը հանում ենք և գրտնակով սեղմում, որպեսզի կաղամբի գազերը դուրս գան, հակառակ դեպքում կաղամբը շատ կթթվի։
- Այդպես նույն գործընթացը 3-4 օր կրկնում ենք։ 3-4 օր հետո թթվի գույնը կբացանա, իսկ պղպջակները կանհետանան, դա վկայում է այն մասին, որ կաղամբը պատրաստ է։ Թթուն դնում ենք մաքուր ապակյա տարայի մեջ, վրան թթվի ջուրն լցնում, որպեսզի այն կաղամբն ամբողջությամբ ծածկի, ինչից հետո ծածկում ենք կափարիչով ։
- Թթուն պահում ենք սառնարանում։
Ի դեպ, թթու դրած կաղամբ կարող եք մատուցել կարտոֆիլի խյուսի, խաշի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: